«Նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ». Հովիկ Աբրահամյանն արձագանքել է

05-05-2014
343 դիտում
«Նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ». Հովիկ Աբրահամյանն արձագանքել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է իր անվան շուրջ ստեղծված վերջին օրերի աղմկահարույց խոսակցություններին: 

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի անունը «Արմենիա» Հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերում հեռարձակվել է` Հավիկ Աբրահամյան տիտրով, որի հետեւանքով լրատվականի միանգամից երկու աշխատակից ազատվել է աշխատանքից` նյութի հեղինակ լրագրողն ու ռեպորտաժը մոնտաժողը:

««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հովիկ Աբրահամյանը:- Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ»:

Հովիկ Աբրահամյանը հորդորել է «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը` «վերանայել իրենց որոշումը»:

© Medialab.am