Գումարի դիմաց դատապարտյալին արդարացնելու խոստումը չի կատարել.«Փաստինֆո»

06-03-2015
397 դիտում
Գումարի դիմաց դատապարտյալին արդարացնելու խոստումը չի կատարել.«Փաստինֆո»
4,5 տարվա ազատազրկման դատապարտվածի մորից խաբեությամբ հափշտակել են զգալի չափերի հասնող գումար՝ խոստանալով  փաստաբանական կապերի միջոցով արդարացնել որդուն:
 
 «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության լրատվական ծառայությունից` հավելելով,  որ հաղորդում է ստացվել, հանգամանքները պարզվում են:
 
Մեր տեղեկություններով՝ դատապարտյալի մայրը ծանոթացել է ոմն Գ.Մալխասյանի հետ: Վերջինս, չարաշահելով  կնոջ վստահությունը, Շիրակ հյուրանոցում նրանից վերցրել է 210.000 ՀՀ դրամ՝ խոստանալով փաստաբանական կապերի միջոցով արդարացնել որդուն:
 
Մալխասյանը ոչ միայն խոստումը չի կատարել այլև գումարը կնոջը չի վերադարձրել:
 
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացան նաև, որ միջոցառումներ են ձեռնարկվում տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: