Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լքում է ԲՀԿ-ն

06-03-2015
422 դիտում
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լքում է ԲՀԿ-ն

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ լքում է ԲՀԿ-ն:

Հայտարարությունում նշվում է.

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ բոլոր քաղաքական ուժերի հետ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման եւ Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների»:

 

ԳԱԼԱ