Կիրառված բռնությունների արդյունքում անձը խոստովանել է չկատարված հանցագործությունը

11-03-2015
236 դիտում
Կիրառված բռնությունների արդյունքում անձը խոստովանել է չկատարված հանցագործությունը

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով կասկածյալ Արտաշես Ա.-ն ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հատուկ ծառայություն իրականացնող անձինք հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ. ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Արդյունքում խոստովանել է իր կողմից չկատարված գողության հանգամանքը:

Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն