Նոր նշանակումներ քրեակատարողական համակարգում

14-03-2015
455 դիտում
Նոր նշանակումներ քրեակատարողական համակարգում

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

Նախարարի մեկ այլ հրամանով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:  «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2015 թվականի մարտի 10-ից հանձնարարվել է նույն ՔԿՀ պետի տեղակալ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ  ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը փոխադրման կարգով նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: