Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխում են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր

08-04-2015
478 դիտում
Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխում են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր

Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխում են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։ Այս մասին տեղեկացնում է «Հիմնադիր խորհրդարանի» շտապ հաղորդագրությունը:

Հաղորդագրությունը իրազեկում է, որ մինչ այդ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին նույնպես տեղափոխել էին ձերբակալված անձանց պահման վայր։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան լայնածավալ գործողություններ են սկսվել «Հիմնադիր խորհրդարանի» դեմ:

«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ մուտք գործած շուրջ երկու տասնյակ իրավապահ մարմինները խուզարկություն իրականացնելու պահանջ են ներկայացրել` ըստ հայտարարության` խուզարկության հիմք հանդիսացող որեւէ փաստաթուղթ չտրամադրելով:

«Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրությունների համաձայն, միառժամանակ խուզարկություններ են սկսվել կառույցի անդամների` Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Ավելի ուշ բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, նրա եղբայր` Թորոս Սեֆիլյանը,  Պավել Մանուկյանը, ինչպես նաեւ Գյումրի, Վանաձոր եւ Կապան քաղաքների գրասենյակների պատասխանատուները:

Ծավալվող իրադարձություններից ժամեր անց, ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, վերջիններս ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։

© Medialab.am