Հայտադիմումների ընդունում Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսության ծրագրի մասնակցության համար

08-04-2015
510 դիտում
Հայտադիմումների ընդունում Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսության ծրագրի մասնակցության համար

Հայտադիմումների ընդունում

«Հարևանների մասին` իրենց երկրից»

Թուրքիայի և Հայաստանի լրագրողների երկխոսության ծրագրի

Ապրիլի 20-26, 2015թ., Թուրքիա

2007թ. Հիմնադրամի հիմնումից ի վեր մենք աշխատում ենք մարդու իրավունքների,ժողովրդավարության,
պատմության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների,կրթության, մշակույթի և արվեստի
ոլորտներում Հրանտ Դինքի գործը շարունակելուուղղությամբ: Այլոց շարքում, Հայաստանի հետ
Թուրքիայի հարաբերություններիկարգավորումը և զարգացումը Հիմնադրամի գլխավոր նպատակներից է:
Մենք ջանք չենքխնայում երկու երկրների ժողովուրդների միջև առկա
ֆիզիկական և մտավորպատնեշները վերացնելու համար:

2009թ. սկսած Հրանտ Դինք հիմնադրամը իրականացնում է
«Թուրքիայի և Հայաստանիլրագրողների երկխոսության ծրագիրը»:
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել կապըԹուրքիայի և Հայաստանի լրագրողների միջև,
համագործակցության նոր ուղիներ ստեղծելև աջակցել երկու երկրներում
հաղորդակցման և լրատվության չմիջնորդավորված ևճշգրիտ ուղիների ստեղծմանը:

Ծրագրի 7-րդ տարում մենք ցանկություն ունենք 2015թ. ապրիլի 20-ից 26-ը Ստամբուլում
ևԴիարբեքիրում հյուրընկալել Հայաստանի տարբեր թերթերում,
տեղեկատվականկայքերում և հեռուստաընկերություններում աշխատող ութ լրագրողներից,
վերլուծաբաններից և խմբագիրներից բաղկացած մի խումբ:

Այս ժամանակահատվածի համար մենք կկազմենք մեկ շաբաթ տևողությամբ
ծրագիր`հաշվի առնելով խմբի հետաքրքրություններն ու ակնկալիքները, ինչի
շնորհիվմասնակիցները հնարավորություն կունենան դեմ-առ-դեմ հանդիպել տպագիր մամուլում
ևԶԼՄ-ներում աշխատող լրագրողների, Հայաստան-Թուրքիա հարաբերություններիոլորտում աշխատող
հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքականգործիչների և գիտնականների հետ:
Մենք ծրագրի մեջ կընդգրկենք նաև հատուկ այցեր,որպեսզի մասնակիցները ավելի լավ
պատկերացում կազմեն Թուրքիայի հայերի վիճակիմասին:
2015թ.-ը նշանավորվում է 1915թ.-ի հայոց ցեղասպանության հարյուրամյակով:Թուրքիայում
ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները երկարպատմություն չունեն,
և մարդիկ սկսել են նման միջոցառումներ անցկացնել Ստամբուլիկենտրոնական
հրապարակում 2010թ.-ին: Ապրիլի 24-ին ցեղասպանությանհարյուրամյակը կնշվի Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
Հայաստանի և սփյուռքիլրագրողների համար մեծ հնարավորություն կլինի ներկա գտնվել
Թուրքիայումանցկացվելիք ոգեկոչման միջոցառումներին և հանդիպել իրենց պաշտոնակիցների,
քաղաքագետների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ևքաղաքացիների հետ:
Մեկ շաբաթյա ծրագրի ընթացքում մենք նախաատեսում ենքլրագրողներին բացի Ստամբուլից
հրավիրել նաև Դիարբեքիր, ինչը նրանցհնարավորություն կտա ծանոթանալու այնտեղի իրենց
պաշտոնակիցների հետ, այցելելուՍ. Գիրագոս հայկական եկեղեցի և մասնակցելու քաղաքում
կայանալիք ցեղասպանությանզոհերի ոգեկոչման միջոցառումներին:

Մենք ակնկալում ենք, որ ծրագրի ավարտին մասնակիցները նոր հեռանկարներ կտեսնենև նոր
կապեր կհաստատեն Թուրքիայում: Մենք նաև խրախուսելու ենք մասնակիցներինհնարավորինս
ակտիվորեն կիսել իրենց տպավորությունները, զգացողությունները ևմտքերը սոցիալական կայքերի
միջոցով, իսկ հետագայում նաև տարածել իրենցհեղինակած հոդվածները, պատմություններն ու
սյունյակները լրատվական կայքերի,տպագիր մամուլի ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով:

Ծրագրի ընթացքում ճանապարհորդության, գիշերակացի և սննդի բոլոր ծախսերըկվճարվեն
Դանիայի Արտաքին գործերի նախարարության/ԴԱՆԻԴԱ ՄայՄեդիա ծրագրի
աջակցության շնորհիվ:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: Անհրաժեշտության դեպքում
կտրամադրվիթուրքերեն-անգլերեն-հայերեն թարգմանություն:

Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում խնդրում ենք պատասխանել ստոր
տրվածհարցերին և ուղարկել ձեր հայտադիմումը [email protected] հասցեին
մինչև 2015թ.ապրիլի 12-ը, կիրակի, 18.00:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետից հետո մասնակիցների նախնականընտրությունը
կկատարվի հայտադիմումի մեջ տեղ գտած մոտիվացիայի և ակնկալիքներիհիման վրա:
Նախապատվություն կտրվի այն անձանց, ովքեր նախկինում չեն այցելելԹուրքիա,
ինչպես նաև հաշվի կառնվի գենդրային բալանսի ապահովման խնդիրը:Մասնակիցների
ցանկի վերջնականացման նպատակով մենք ուղղակի կապ կհաստատենքնախապես
ընտրված թեկնածուների հետ:

Լրացուցիչ տեղեկատվության համար Դուք կարող եք մշտապես կապ հաստատել մեզ հետ.

Հրանտ Դինք հիմնադրամ 
Անարատ Հղութեան Շէնք 
Պապա Ռոնջալլի փ. 128, Հարբիյե 
34373 Շիշլի, Ստամբուլ 
հեռ. 90 212 2403361 
ֆաքս. 90 212 2403394
էլ. փոստ. [email protected]

Նանե Մալեկ-Սթանյանս 
[email protected]
374 98 93 75 21

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

Ուշադրություն. հայտադիմումը պետք է լրացվի անգլերենով:

  1. Խնդրում ենք հակիրճ ներկայացնել ձեզ` նշելով ձեր ծննդյան ամսաթիվը և վայրը,ինչպես
    նաև այն լեզուները, որոնց տիրապետում եք:
  2. Խնդրում ենք մանրամասն ներկայացնել մեդիա ոլորտում ձեր փորձը՝ նշելով այնթերթերի,
    լրատվական ալիքների, լրատվական կայքերի և բլոգների անվանումները,
    որոնց թղթակցում եք կամ որոնց հետ համագործակցում եք:
  3. Խնդրում ենք նշել ծրագրին մասնակցելու ձեր մոտիվացիան և թե ինչ ակնկալիքներունեք ծրագրից:
  4. Ձեր կարծիքով` ի՞նչ ազդեցություն են ունենալու ծրագրի արդյունքները անձամբ Ձեզվրա:
    Ինչպե՞ս եք պատրաստվում տարածել ծրագրի արդյունքների մասինտեղեկատվությունը Ձեր երկրում:
  5. Նախկինում երբևէ այցելե՞լ եք Թուրքիա:
  6. Խնդրում ենք մեզ տրամադրել Ձեր կոնտակտային տվյալները
    (ներառյալ էլ.փոստիհասցեն և բջջային հեռախոսի համարը):
  7. Որտեղի՞ց եք իմացել Թուրքիայի և Հայաստանի լրագրողների երկխոսությանծրագիրի մասին: