Սերժ Թանկյանի՝ հայ երկրպագուներին ուղղված խոսքը՝ երեւանյան համերգի ժամանակ

24-04-2015
278 դիտում
Սերժ Թանկյանի՝ հայ երկրպագուներին ուղղված խոսքը՝ երեւանյան համերգի ժամանակ

«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։

Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր էր, երբ…. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ է եղել։ Թուրքիայի կառավարությունը պետք է այս փրկիչներին գովերգի՝ որպես հերոսների, ոչ թե ժխտի ակնհայտ պատմությունը։

Պապս 5 տարեկանում տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը։ Ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող Ամերիկյան մանկատանը։

Միացյալ նահանգների «Մերձավոր արևելք հիմնադրամը» անհավանական մարդասիրական գործ է արել աշխարհում՝ հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես, որ այն փաստը, որ ԱՄՆ-ը սխալ բառ է ընտրում ճանաչելու համար այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեր, այլ նաև ամերիկացիների համար։

Ռուսաստանը նույնպես 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում, Օսմանյան կայսրության արևելյան սահմանին շատուշատ որբերի և երեխաների է փրկել։ Նրանք հիանալի մշակութային դաշնակից- հարևան են եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։

Լավ ընկերներ են։ Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ՝ պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով այս կամ այն երկրի հաճախորդը։

Մենք երկար ճանապարհ ենք անցել, Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ շատ անելիքներ կան։ Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվությունն է ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող ինստիտուցիոնալ անարդարությունից և դադարեցնել բնակչության նվազումը, որ այժմ տեղի է ունենում։ 
Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ (ռոքով) ցնցել ձեզ»։ Սերժ Թանկյան

թարգմանություն՝ Նունե և Վարդինե Գրիգորյանների

Համերգի ամբողջական տեսագրությունը