Զորամասի հենակետի պետը մեղադրվում է զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

28-05-2015
274 դիտում
Զորամասի հենակետի պետը մեղադրվում է զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

«Փաստինֆո»-Թիվ N զորամասի հենակետի 33-ամյա պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա ամառվա ընթացքում տարբեր օրերի 3 ժամկետային զինծառայողների կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները:
 
Բացի այդ, նա դասակի հրամանատարից տեղեկանալով վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին՝ չի հաղորդել վերադաս հրամանատարությանը:
 
Զորամասի հենակետի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագով, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ դրվագով, 14-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով:
 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
 
Հեղինակ: «Փաստինֆո»