Հայաստան մտնող գազը չի էժանացել. «Գազպրոմը» շարունակում է ռուբլի/դոլար փոխարժեքի փոփոխության հաշվին գերշահույթներ ստանալ

13-06-2015
255 դիտում
Հայաստան մտնող գազը չի էժանացել. «Գազպրոմը» շարունակում է ռուբլի/դոլար փոխարժեքի փոփոխության հաշվին գերշահույթներ ստանալ

Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլ ամսին «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանում գազի բաշխմամբ զբաղվող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող բնական գազի գինը էժանացել է և դարձել 165 ԱՄՆ դոլար` 1000 խորհարանարդ մետրի դիմաց:

Սակայն, «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնեցին, որ սահմանին բնական գազի գինն այժմ կազմում է 190.65 ԱՄՆ դոլլար/1000 խմ:

Այսինքն` Երևանում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և Հայաստան մտնող բնական գազի գինը չի զեղչվել: Իսկ դա նշանակում է, որ «Գազպրոմը» շարունակում է դեպի Հայաստան վաճառված գազի և ռուբլի/դոլար փոխարժեքի փոփոխության հաշվին գերշահույթներ ստանալ:

Հ.Գ. Հայաստանում գազի գնի խնդիրների մասին կարող եք տեղեկանալ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» դեռ ամիսներ առաջ հրապարակված տեսանյութից՝

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»