«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք». Արամ Առաջին

30-06-2015
466 դիտում
«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք». Արամ Առաջին

Վերջին օրերին Երեւանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մտահոգություն է հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ.Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը`վկայակոչելով Անթիլիասի մամուլի ծառայությունը, հաղորդում է «Արմենպրեսը»:

Վեհափառ Հայրապետը ասել է․«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետևեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին: Միաժամանակ մեր սպասումն է, որ մեր ժողովուրդն էլ կլսի իր կողմից ընտրված պետականության պատասխանատուների մտահոգությունները, մոտեցումները»։

Արամ Ա-ն կոչ է արել, որպեսզի ժողովուրդն ու պետական իշխանության ներկայացուցիչները միասնաբար մտածեն ազգի, ժողովրդի ու պետության գերագույն շահերի մասին: «Հայրենիքի հզորացումը մեր ժողովրդի համար պետք է ամեն բանից վեր դիտարկվի: Ի՞նչ անել, ի՞նչպես անել, որպեսզի մեր հայրենիքի պետական հիքմերն ավելի հզորանան, մեր ժողովրդի կյանքն ավելի բարելավվի: Մենք բոլորս Սփյուռքում ևս պետք է այդ գիտակցությամբ առաջնորդվենք»,- ասել է նա։