ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով

04-07-2015
365 դիտում
ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով

«Ազատություն»-Երեք տարբեր հոդվածներով հարուցված քրեական գործով ոչ միայն լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնության, այլև, ՀՔԾ-ի խոսնակի հավաստմամբ՝ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունները:

Հատուկ քննչական ծառայությունում այսօր հարուցվել է քրեական գործ պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ օգտագործելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով:

Երեք տարբեր հոդվածներով հարուցված քրեական գործով ոչ միայն լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնության, ինչպես նաև մասնագիտական տեխնիկան կոտրելու, հիշողության կրիչները վերցնելու դեպքերը կուսումնասիրվեն, այլև, ՀՔԾ-ի խոսնակի հավաստմամբ՝ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունները:

«Լավ է, որ քրեական գործ է հարուցվել, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այն իր տրամաբանական ավարտին կհասնի», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ շարունակելով․ - «Քրեական գործը շատ հեշտ է կարճել, իրենք շատ հեշտ են դա անում: Համարում են, որ որևէ հանցակազմ չկա այն անձանց գործողությունների մեջ, որոնք որ խոչընդոտել են լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությունը: Այնպես որ միայն քրեական գործ հարուցելը ոչինչն չի նշանակում: Պետք է մենք սպասենք արդյունքներին»:Ավելին` սկզբնաղբյուրում: