Համալիրը 30 միլիոն դոլարով օտարվեց անհայտ ընկերության

14-08-2015
316 դիտում
Համալիրը 30 միլիոն դոլարով օտարվեց անհայտ ընկերության

Քիչ առաջ կառավարությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն օտարելու որոշում կայացրեց: Շենքը եւ դրա հարակից տարածքը 30 միլիոն ամերիկյան դոլարով կվաճառվի «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» մինչ օրս անհայտ ընկերությանը: Այս ՍՊԸ-ն, ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից, հիմնադրվել է ընդամենը երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 20-ին: Ընկերության հիմնադիրը հանրությանն անհայտ Արմեն Զավենի Գեւորգյանն է: Այս անուն-հայրանուն-ազգանունով ընդամենը մեկ անձ է գրանցված ԿԸՀ ընտրողների ռեգիստրում: Բնակության վայրը՝ Երեւան, Հրաչյա Քոչարի 22/15 հասցե: Այստեղ է գրանցված նաեւ այդ ընկերությունը:

Ինչպես կառավարության նիստում գործադիրին հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գնորդը պարտավորվել է պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով եւ առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր համալիրի 99 աշխատողների: Նա կպահպանի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծառնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք:

«ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ»-ն նպատակ ունի համալիրում ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլեւ` տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն:

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ http://armtimes.com/hy/read/68513