Զրոյից վերեւ. փողկապը դեն նետած տնտեսագետը

12-11-2015
224 դիտում
Զրոյից վերեւ. փողկապը դեն նետած տնտեսագետը

Տնտեսագետի բարձրագույն կրթություն ունեցող Արման Միքայելյանը չորս տարի առաջ որոշեց տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում:

Առանց որեւէ լուրջ ֆինանսական միջոցների, նա գրեթե զրոյից սկսեց սեփական բիզնեսը՝ հիմնելով փոքրիկ ընտանեկան ֆերմա: Հիմա արդեն մի քանի տեսակի եվրոպական ու հայկական  պանիր է արտադրում՝փորձարարության ու համարձակ որոշումների շնորհիվ: