Քիչ առաջ ավարտվել է Արմեն Աշոտյանի ոտքի վիրահատությունը

03-01-2016
488 դիտում
Քիչ առաջ ավարտվել է Արմեն Աշոտյանի ոտքի վիրահատությունը

ՀՀ ՀԳՆ նախարար Արմեն Աշոտյանի վիրահատություն ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում: 

Մինչ շատերը բողոքում են առատ տեղացած ձյան հետեւանքով կաթվածահար եղած քաղաքային երթեւեկությունից եւ մերկասառույցից՝ մեղադրելով քաղաքային իշխանություններին, կրթության նախարարն ընկել է կոտրել է ոտքը: 

«Հարգելիներս,

Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։

Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն և անփորձանք տարի տա»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանը։