Դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվել են

08-01-2016
366 դիտում
Դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվել են

Հաշիվ առնելով սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության աճի միտումները, դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարացվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով,-ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ նշել է Աշոտյանը։

Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։
Առողջություն եմ մաղթում բոլորին»։