8 կորցրած դիրք, 20 զոհ. Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս

05-04-2016
219 դիտում
8 կորցրած դիրք, 20 զոհ. Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս

«Ռազմինֆո»-Ադրբեջանի հրահրումով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսված մարտերը շարունակվում են մինչև այսօր՝ ապրիլի 4-ը: Մարտերում կիրառվում են մինչև 152 մմ հրանոթներ, տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Հատկապես թեժ մարտեր են ընթանում Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:

20:21
Մարտերի 4 օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստներն են.

• 23 զինծառայող, որից 8 սպա-ենթասպա, բոլորը անուններով հաստատված

+ ավելի քան 100 զինծառայող, որոնց անունները դեռ հայտնի չեն

• 20 տանկ
• 1 «Գրադ» ՀԿՌՀ
• 1 ՏՕՍ-1Ա հրանետ
• 6 զրահապատ մեքենա (այդ թվում՝ 1 ՀՄՄ, 1 ինժեներական մեքենա)

• 2 ուղղաթիռ
• 6 անօդաչու թռչող սարք

20:01
Պաշտոնական.

Մարտերի 4 օրերի ընթացքում հայկական կողմի կորուստներն են.

• 20 զոհված զինծառայող, որից 6-ը սպա-ենթասպա
• 72 վիրավոր զինծառայող, որից 8-ը սպա-ենթասպա
• 26 անհետ կորած զինծառայող

• 4 քաղաքացիական անձ, որից 1 երեխա

• 3 դիրք հյուսիս (մարտերը շարունակվում են)
• 5 դիրք հարավ (մարտերը շարունակվում են)
(ընդհանուր մոտ 200-250 մետր ոչ բնակելի տարածք)

• 7 տանկ

Այս ամենը տրված է 04.04.2016 11:00 դրությամբ

Ասուլիսի ժամանակ այս ամենի մասին հայտնել է Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը, փոխանցում է Ռազմինֆոյի թղթակիցը: