Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց

19-04-2016
10647 դիտում
Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Միհրան Պողոսյանը: ԴԱՀԿ մամուլի ծառայությունը տարածել է Պողոսյանն հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։