Հալաբյան փողոցում ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր. Պաշտոնական

26-04-2016
18494 դիտում
Հալաբյան փողոցում ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր. Պաշտոնական

Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 2 զոհ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչություն

Լուսանկարը՝ Սիվիլնեթի