Ավտոբուսի պայթյունից տուժածների կյանքի համար պայքարում են բժիշկները. ԱՆ

26-04-2016
20962 դիտում
Ավտոբուսի պայթյունից տուժածների կյանքի համար պայքարում են բժիշկները. ԱՆ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ: 

Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։ Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո հաղորդագրությունը։