Երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր. Մասնակցության հրավեր

06-05-2016
13244 դիտում
Երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր. Մասնակցության հրավեր

ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը /այսուհետ՝ Հիմնադրամ/ իր Երիտասարդական նախաձեռնությունների շրջանակներում սկսում է նոր գաղափարի իրականացում, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման հարցում` ընձեռելով աշխատանքային պրակտիկա անցկացնելու հնարավորություն Հիմնադրամի գործընկեր հասարակական կազմակերպություններից որևէ մեկում: Նախաձեռնությանը մասնակցող կազմակերպությունները գործունեություն են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային իրազեկման և բազմակարծության ապահովման, կանանց հիմնախնդիրների, խտրականության և ընտանեկան բռնության դեմ պայքարի, և այլ ոլորտներում:

Նախաձեռնության նպատակն է աջակցել երիտասարդներին առավել արդյունավետ իրականացնել իրենց հասարակական գործունեությունը, աշխատանքային փորձ ձեռք բերել իրենց հետաքրքրող ոլորտում և նախընտրած կազմակերպությունում, ինչպես նաև օժանդակել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցերում: Նախատեսվում է, որ մեկ ամսվա աշխատանքային պրակտիկայի ընթացքում երիտասարդներն ընդգրկված կլինեն կազմակերպության բովանդակային աշխատանքներում և կմասնակցեն նոր ծրագրերի մշակման և իրականացման մեջ:

Մրցույթում հաղթած մասնակցիներին Հիմնադրամը կտրամադրի կրթաթոշակ, որը կփոխհատուցի աշխատանքային պրակտիկայի հետ կպաված ծախսերը երկու շաբաթ կամ մեկ ամիս` ներառյալ բնակարանի վարձակալություն /եթե կա նման անհրաժեշտություն/, տրանսպորտային ծախսեր, օրապահիկ և այլն:

Ո՞վ կարող է մասնակցել

Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք կընտրվեն մրցութային կարգով՝ հիմք ընդունելով իրենց ներկայացրած դիմում-հայտերը: Հայտերն ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվելու այն փաստին թե արդյո՞ք մասնակիցները հստակ պատկերացում ունեն թե ի՞նչ են ակնկալում իրենց մասնակցությունից և ինչպե՞ս են հետագայում օգտագործելու ստացված գիտելիքները և փորձը:

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել դիմում - հայտ հետևյալ ձևաչափով՝

Անձնական տվյալներ՝ Անուն, Ազգանուն, տարիք, քաղաք, մարզ, կոնտակտային տվյալներ/հեռ., էլ. հասցե/

Կրթություն/ մասնագիտություն /եթե առկա է/

Աշխատանքային և/կամ կամավորական փորձ /եթե այդպիսին կա/ /ոչ ավել քան 100 բառ/

Հետաքրքրության շրջանակ /օր.՝ տնտեսագիտություն, մարդու իրավունքներ, բնապահպանություն, արվեստ և մշակույթ, կոռուպցիա, հանրային առողջապահություն, լրագրություն և այլն /

Ի՞նչ սպասումներ ունեք այս ծրագրին մասնակցելուց /ոչ ավել քան 300 բառ/

Նշեք այն կազմակերպության անունը, որտեղ ցանկանում եք վերապատրաստում անցնել: Նշեք թե ի՞նչով է պայմանավորված Ձեր ընտրությունը և ի՞նչ գիտելիքներ կամ փորձ եք ակնկալում ստանալ /կազմակերպությունների ցանկը կարող եք գտնել հայտարարության վերջում/ /ոչ ավել քան 300 բառ/

Խնդրում ենք նշել թե ի՞նչպես եք պատրաստվում կիրառել ստացած փորձը և գիտելիքները ապագայում /ոչ ավել քան 200 բառ/

Խնդրում ենք նշել վերապատրաստման ցանկալի ժամկետները և տևողությունը /երկու շաբաթ կամ մեկ ամիս սկսած ս.թ. հուլիսի 15-ից/

Բյուջե /խնդրում ենք տրամադրել Ձեր կողմից հաշվարկված բյուջե ոչ ավել քան 400,000 ՀՀ դրամի սահմաններում, բյուջեն պետք է ներառի հետևյալ տողերը՝ բնակարանի վարձակալություն /եթե Ձեր ընտրած կազմակերպությունը գտնվում է այլ քաղաքում կամ մարզում /, տրանսպորտային ծախսեր, օրապահիկ:

Մրցույթի վերջնական արդյունքները նախատեսվում է հայտարարել մինչև ս.թ. հուլիսի 4-ը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 4-ը, դիմում-հայտը և կից փաստաթղթերը /ռեզյումե/ պետք է ուղարկել էլ. տարբերակով հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԲՀՀ-Հայաստանի Երիտասարդական նախաձեռնությունների համակարգող` Լաուրա Գևորգյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 53-38-62; 53-67-58 կամ գրել` [email protected]:

Անհամբեր սպասում ենք Ձեր դիմում-հայտերին!

Հարգանքներով՝

ԲՀՀ-Հայաստան թիմ

 

Ծրագրին մասնակցող կազմակերպությունների ցանկ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Վանաձոր, Լոռի

http://hcav.am/

Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Երևան

http://armhels.com/

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Երևան

http://transparency.am/

Իրազեկ քաղաքացիների միավորում, Երևան

http://uicarmenia.org/

Մեդիա կենտրոն, Երևան

http://www.media-center.am/

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, Երևան

http://www.pinkarmenia.org/

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, Մարտունի, Գեղարքունիք

http://mwccngo.am/

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպություն

Գյումրի, Շիրակ

Գորիսի մամուլի ակումբ, Գորիս, Սյունիք

www.gorispress.am

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, Արմավիր

http://armavirdc.org/

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Երևան

http://www.healthrights.am/eng/glossary/ 

https://m.facebook.com/profile.php?id=1036133856408756

Նոր Սերունդ ՀԿ, Երևան /գլխավոր գրասենյակ/, Գորիս, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի /մասնաճյուղեր/

www.ngngo.net

Հանուն հավասար իրավունքների ՀԿ, Երևան- Լրագրող Գայանե Աբրահամյանի նոր ստեղծած ՀԿ-ն է

«Ամբրելլա Միջազգային Լրագրողների Ցանց» ՀԿ֊ի «Մեդիալաբ» լրատվամիջոց-լաբորատորիա

www.MediaLab.am