Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ

21-05-2016
37236 դիտում
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ

Սերժ Սարգսյանի հրամանով, Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: 

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը՝ որոշում եմ. Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ»,-նշված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի մեջ: 

Տեղեկացնենք, որ այսօր Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես հակոբյանն ազատվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: