«Իշխանությունը հիմա չափազանց թույլ վիճակում է, և համախմբման դեպքում կարելի է զիջումներ կորզել»․ Ստեփան Դանիելյանը՝ Գառնու մասին

25-05-2016
2333 դիտում
 «Իշխանությունը հիմա չափազանց թույլ վիճակում է, և համախմբման դեպքում կարելի է զիջումներ կորզել»․ Ստեփան Դանիելյանը՝ Գառնու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, Գառնում բնակիչների պայքարն օրերս արդյունք տվեց, համենայնդեպս Հովիկ Աբրահամյանը զիջումների գնաց ու կասեցրեց գյուղի ջուրը Արարատի մարզ տանելու ծրագիրը: Ի՞նչ եք կարծում՝ սա այն բանի արդյունք է, որ հասարակությունն այդքան հասունացել է և կարողանում է պայքարով խնդիրներ լուծել, թե՞ պարզապես այս փուլում սա կառավարության ղեկավարի կողմից ձևական որոշում էր:

- Իմ կարծիքով հիմնական պատճառն այն է, որ գառնեցիների պայքարում կուսակցությունները ներգրավված չէին, և այդ պայքարը կուսակցությունները չօգտագործեցին իրենց նեղ շահերի համար իշխանությունից զիջումներ կորզելու համար: Սա կատակ էր, բայց ցանկացած կատակի մեջ կա ճշմարտության հատիկ: Իսկ եթե ավելի լուրջ