Ստամբուլի օդանավակայանում պայթուններ են որոտացել

28-06-2016
11490 դիտում
Ստամբուլի օդանավակայանում պայթուններ են որոտացել

Քիչ առաջ Ստամբուլի «Աթաթուրքի» անվան օդանավակայանում երկու խոշոր պայթուններ են որոտացել: Բրիտանական հեղինակավոր «Գարդիանը» հղում անելով թուրքական պաշտոնական աղբյուրներին խոսում է առնվազն 10 զոհերի եւ բազմաթիվ վիրավորների մասին:

Հանրային TRT հեռուսաալիքի հաղորդման համաձայն, պայթուններ են որոտացել օդանավակայանի միջազգային ժամանման սրահի մոտակայքում:

Ականատեսներից մեկը CNN Turk-ին պատմել է, թե օդանավակայանի ավտոկայանատեղիում նաեւ հրաձգության ձայներ են լսվել:

Այս ամսվա սկզբին առնվազն 11 հոգի զոհվել էր Ստամբուլի կենտրոնում տեղադրված ռումբի պայթյունից: