«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Երեւանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

17-07-2016
8802 դիտում
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Երեւանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր Երեւան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր եւ ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով եւ օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության եւ բռնության ճանապարհով:

«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել:

Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

17 հուլիսի 2016թ.

Երեւան