Արթուր Սաքունցի դիտարկումները՝ իրավիճակի շուրջ

22-07-2016
5625 դիտում
Արթուր Սաքունցի դիտարկումները՝ իրավիճակի շուրջ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկումները փակուղային իրավիճակի շուրջ ներկայացնում ենք ստորեւ:

1. «Սասնա ծռերը»  պետք է հստակ հանդես գան արյունահեղությունը կամ առճակատումը բացառելու դիրքորոշմամբ, և հստակ արտահայտվեն բանակցությունների օգտին...

2.իշխանությունները անհապաղ պետք է քրեական գործեր հարուցեն 2017թ. հուլիսի 17-21-ին խաղաղ ցուցարարների, քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառած, առանց որևէ հիմնավորման անազատության մեջ 18-30 ժամ պահած ոստիկանների և նման հրաման կամ հրահանգ տված ոստիկանական պաշտոնյաների նկատմամբ..

3.անհապաղ վերանայեն քաղբանտարկյալների նկատմամբ անհիմն հարուցված քրեական գոծերով կայացված դատական ակտերը և ազատ արձակեն:

4. Գնդապետ Արթուր Ավոյանի մահվան փաստով քրեական գործի քննության իրականացման հետ միաժամանակ և զուգահեռ պետք է իրականացվի 2008թ.Մարտի 1-ի պետական հանցագործության քննությունը. պաշտոնը հանցագործությունից խուսափելու երաշխիք չպետք է հանդիսանա:

Սրանք նվազագույն քայլերն են, որոնք պետք է արվեն, հակառակ պարագայում անհնար կլինի կանխել արյունահեղությունը և դուրս գալ ճգնաժամից:

Ճգնաժամը հաղթահարելուց, ճգնաժամից դուրս գալու որևէ ուժային մեթոդն ի չիք կդարձնի պետությունը ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան լինելու ակնկալիքները...

Դեռ որ իշխանությունը չի կատարել որևէ քայլ, որ կվկայեր թե պատրաստ է իրական բարեփոխումներ իրականացնել, որը և' հանրային պահանջ է, և' հանրային ձգտում, և որը կարող է լինել իրական և բովանդակային, միմիայն քաղաքական ու իրավական մոտեցումներով:

Ականատես ենք իշխանության միայն ապօրինի գործելակերպի..

«Սասնա ծռերի» զինված մեթոդի քննադատությունը դառնում է հստակ իշխանության շահերի սպասարկում, եթե միաժամանակ չի քննադատվում հենց իշխանության ապօրինի ու ուժային մեթոդների կիրառումը քաղաքացիների նկատմամբ` այս օրերին հատկապես:

Հանրության համար որ մեթոդը` զինված, թե քաղաքակիրթ, կընկալվի լեգիտիմ, մեծապես կախված է և' իշխանության, և' «Սասնա ծռերի»  վարքագծից: Իհարկե մեծապես, իշխանության փոփոխությունների պատրաստակամության աստիճանից/ Մարտի 1-ի պետական հանցագործության քննության իրականացում/:

Այս համատեքստում գտնվելով կարելի է ակնկալել, և կառաջանա վստահություն, որ կխուսափենք արյունահեղությունից և չենք հայտնվի «կոտրած» , այս դեպքում արդեն «այրված» տաշտակի առջև..