Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք. ՄԻՊ

29-07-2016
10956 դիտում
Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելելն են Արամ Մանուկյանին:

Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն ԱրամՄանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք եւ շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստքրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքիպատերը եւ հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր եւ մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ