«Որտեղի՞ց հայտնվեց դիպուկահարը»․ Արթուր Սաքունցը մի շարք կարեւոր հարցեր է բարձրացնում

30-07-2016
23271 դիտում
«Որտեղի՞ց հայտնվեց դիպուկահարը»․ Արթուր Սաքունցը մի շարք կարեւոր հարցեր է բարձրացնում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղի ունեցած իրադարձությունների եւ զոհված ոստիկանի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելով, մի քանի ուշագրավ հարցադրումներ է կատարում, որոնց ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Ուրախանալ սպանության, մահվան փաստով միանշանակ անմարդկային ու անբնական է․․․

Ցավում եմ ոստիկանի մահվան համար․․․

Բայց այդ փաստի շահարկումը ոստիկանության կողմից ուղղակի անթույլատրելի է՝ չի կարելի օգտագործել մահվան փաստը ելնելով սեփական գերատեսչական շահերից կամ քաղաքական նպատակահարմարությունից ․․

Մի քանի դիտարկում․․

1. «ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել»։

Ըստ նույն ոստիկանության կողմից արդեն տարածած «Սասնա Ծռերի» վերաբերյալ հայտնի տեսանյութում, Սասնա Ծառերի խմբից միայն 10 հոգի են տիրապետում զենքին կամ համապատասխամ փորձ ունեն՝ մյուսները կամ «թմրամոլ են», կամ բացարձակ «պատահական մարդիկ»․․․ հիմա արդեն 31-ից 7-ը վիրավորվել են և գտնվում են կալանքի տակ․․

Հարց 1․ որտեղի՞ց հայտնվեց դիպուկահարը։

Հարց 2․ եթե դիպուկահար կար, ինչու այս 13-14 օրերի ընթացքում ոչ մի անգամ չկրակեց․․․․ չկայի՞ն դրա համար պատճառներ։ Իսկ ինչո՞ւ այդ պատճառները հիմա առաջացան․․

2․ Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը,

Հարց 1․ այդ ինչպես միանգամից որոշեցիք, որ կրակել են ՊՊԾ գնդի կողմից՝ առանց քննության արդյունքների։

Հարց 2․ եթե 350-400 մետրից է ասենք դիպուկահարը կրակել, ապա ինչ հեռավորության վրա են գտնվում ոստիկանության ուժերը ՊՊԾ գնդի տարածքից։ Գոնե իրենց իսկ անվտանգության համար հեռացրել ե՞ն իրենց դիրքերը․․․

Ի վերջո, առանց քննության արդյունքների, ինչպես եք նման միաշնանակ եզրակացության հանգում․․․