Մտքեր Հայաստանում ձևավորված իրավիճակի և և դրա հետ կապված քաղաքական միտումների վերաբերյալ. Սերժ Թանկյան

31-07-2016
28799 դիտում
Մտքեր Հայաստանում ձևավորված իրավիճակի և և դրա հետ կապված քաղաքական միտումների վերաբերյալ. Սերժ Թանկյան

Աշխարհում մարդկանց մեծ մասը շփոթված են և չեն հասկանում, թե ինչու է ոստիկանական ՊՊԾ գնդի գրավումը առաջացրել, թվում է, անդառնալի պառակտում Հայաստանի բնակչության մի հատվածի և իշխանությունների միջև: Տարիներ տևող խաղաղ ցույցեր՝ հիմնված տարբեր խնդիրների վրա,
Վերջ չունեցող ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ, ներառյալ ենթադրվող կոռուպցիան ԼՂ պաշտպանական ուժերի պատշաճ զինվածության շուրջ, ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ, տնտեսական հնարավորությունների պակաս և դրա արդյունքում ահագնացած արտագաղթը առաջացրել են հիասթափության ալիք նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կառավարության նկատմամբ:

Ինչ էլ որ տեղի ունենա Սասնա Ծռեր զինված խմբի հետ մոտակա 24 ժամվա ընթացքում, քաղաքական ճշմարտությունը հետևյալն է. 

1)Ընտրախախտումները, լցոնումները և գողացված քվեները այլևս անտարբերությամբ չեն ընդունվի գալիք 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, դրանք Հայաստանի բնակչության կողմից բուռն արձագանքի կարժանանան: Միայն Կառավարության անպատասխանատու, անարդար ծարգրերն ու արձագանքներն են ի վիճակի բերել հեղափոխության Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է շարունակենք ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը երկրում և ավելի մեծ ջանքեր գործադրենք գալիք ընտրությունների մշտադիտարկման ուղղությամբ միջազգային լրատվամիջոցների ներկայության և բացարձակ թափանցիկության ապահովման միջոցով: 

2) «Մենք չենք ուզում լինել որևէ գերտերության պոռնիկը:» Նախկին բողոքի ցույցերի ժամանակ տեսել ենք, թե ինչպես էին արտաքին ուժերը հետաքրքրված օգտագործելու դրանք որպես քաղաքական գործիքներ հանուն իրենց սեփական շահերի: Մենք պետք դիվանագիտական անցում կատարենք միաբևեռ աշխարհաքաղաքականությունից դեպի այնպիսին, որը կդիտարկի ամեն ինչ մեր հայրենիքի սեփական շահերի պրիզմայով: 

3) Հայկական Սփյուռքը այլևս չի կարող իրեն թույլ տալ լինել «բանկային քարտ» Հայաստանի համար: Այն պարտավոր է կազմակերպվել և դառնալ «վերահսկող մեխանիզմ», ինչի կարիքը մենք երկրում այնքան շատ ունենք: Մեր երկրում տեղի ունեցող անարդարությունների հետ կապված Սփյուռքի լռությունը մեր երկիրը ավելի վատն է դարձրել… հաստատ ոչ ավելի լավը: Կապի հետագա բացակայության համար որևէ արդարացում չկա: 

4) Մենք այլևս չենք կարող ակնկալել «փրկություն» առաջնորդի կամ նախագահի կողմից: 
Մենք չպետք է պահանջենք դեմագոգների կամ կուռքերի: Մեր կամքը և ապագա դիսկուրսը պետք է ձևավորել բոլոր հայերի հետ միաբանության մեջ: Դրա համար անհրաժեշտ են հանրային ֆորումներ, որոնք կբերեն իսկական ժողովրդավարության: 

5) Մենք Էրդողանի Թուրքիան չենք, և լրագրողների նկատմամբ բռնությունները և նրանց ձերբակալությունները չենք հանդուրժի: Բացեիբաց և բարձրաձայն խոսելը մեր մշակութային ժառանգության մասն է, և մենք արժանի ենք դրան Օսմանյան բռնաճնշումների 600 երկար տարիներից հետո: Լրատվամիջոցների նկատմամբ հալածանքները յուրաքանչյուր երկրի կառավարության կողմից ընդամենը թուլության նշան է: 

6) Ոստիկանապետն ու Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տան՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Երևանի ոստիկանությունը արձագանքել իրավիճակին: Ուժերի վերապատրաստումը նույնպես ողջունելի կլիներ: Ոստիկանները, որոնք տեսնում են, որ մարդկանց առանց պատշաճ հիմնավորման ձերբակալում են, պետք է դիմադրեն և հրամաններ չկատարեն՝ իրենց սեփական ժողովրդին վնասելու փոխարեն: 

7) Բռնության բացառում. Որքան էլ որ ժողովուրդը զայրույթ է զգում իշխող էլիտայի նկատմամբ, նրանք չպետք է բռնություն կիրառեն ոստիկանի կամ որևէ մեկի նկատմամբ: Այս ոստիկանների մեծ մասը մեր որդիներն ու դուստրերն են և ոչ ավելի մեղավոր են անարդարությանը ծառայելու մեջ, քան մենք, նույնիսկ եթե նրանք իրականացնում են կառավարության հրամանները: Ոչ ոք արժանի չէ բռնության: Մի երկիր, որտեղ գրագիտության մակարդակը ավելի քան 90% է կազմում, չպետք է ղեկավարվի ամբոխի կողմից: 
Նախագահը և Հայաստանի առաջնորդները պետք է ցույց տան իրենց առաջնորդությունը և անմիջապես թուլացնեն իրավիճակի շուրջ ծավալված լարվածությունը՝ դրա հիմքում դնելով զիջումներն ու ողջամտությունը: Նրանք պետք է գիտակցեն, որ ներկա իրավիճակի պատճառը պատանդների վերցման դասական պատմությունը չէ, այն մարմնավորում է իրենց իշխանության անհավասարակշռությունը: 

Մենք այլևս չենք կարող դիտել, թե ինչպես է մեր երկիրը մեր աչքի առաջ ոտնակոխ լինում և զրկվում բնակչությունից: Պատմության ընթացքը փոխում են գործողություններով, և ոչ անտարբերությամբ: 

Ամենակարևորն այն է, որ մենք պետք է անմիջապես վերջ տանք Երևանի փողոցներում տեղի ունեցող արյունահեղությանը:

Վերջապես, կից ներկայացնում եմ այս թեմայով միջազգային հեռուստատեսային ծրագիր՝

Ինձ հատկապես դուր է եկել ծրագրի վերջում Ռիչարդ Կիրակոսյանի կողմից հնչեցրած միտքը՝ «Այլևս հետդարձի ճանապարհ չկա: Սովորական վիճակի վերադառնալու հնարավորություն չկա: Նախկին ստատուս քվոն անդառնալի և ցուցադրական կերպով անընդունելի է դարձել:»

Թարգմանությունը՝  Քրիստինե Գորոյանին