Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ

02-08-2016
53843 դիտում
Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)  հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձող կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

Մրցույթը կընդգրկի 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութեր։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Մրցույթի մասնակցության պայմանները.                    

Լրագրողական նյութը.

1.կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա,  ֆոտոշարք և այլ։

2.  պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2015 թվականի օգոստոսի 1-ից 2016 թվականի սեպտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում։

3. պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։

4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։

Վերջնաժամկետը

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15–ը։

Ծանոթություն.

·         Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ

·         Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը

·         Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:

Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ էլ-փոստով` [email protected]՝ վերնագրելով ձեր էլ-նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ»։