Գլխավոր դատախազը հրաժարական է տվել՝ «առողջական խնդիրների պատճառով»

04-08-2016
56857 դիտում
Գլխավոր դատախազը հրաժարական է տվել՝ «առողջական խնդիրների պատճառով»

Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը ArmLur.am-ին տված մեկնաբանության մեջ հաստատել է այն լուրը, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իսկապես հրաժարական է տվել:

«Մեր այն հարցին, թե որն է պատճառը, Մելքոնյանը պատասխանեց, որ Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարողանալու շարունակել աշխատանքը: Թե ինչ խնդիրներ են դրանք, մեր զրուցակիցը այդպես էլ չհայտնեց»,֊գրում է աղբյուրը։

Պաշտոնական հաղորդագրություն հրաժարականի մասին դեր չի հրապարկվել։ Հիշեցնենք, որ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ էր նշանակվել 2013 թվականին հոկտեմբերին։ 

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները: Պաշտոնական հաղորդագրությունը քիչ անց՝ դատախազության պաշտոնական»,֊քիչ առաջ գրառում է կատարել մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։