Մահացել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը

24-08-2016
74290 դիտում
Մահացել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը

Մահացել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը։ Հայտնի իրավապաշտպանի մահը գուժում է Ասոցիացայի պաշտոնական կայքի հաղորդագրությունը։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան, իր տանը հանկարծամահ է եղել «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը»,֊նշված է հաղորդագրության մեջ:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ծնվել է 1959թ. փետրվարի 17-ին: Ավարտել է Երևանի պետական Պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1997թ-ից «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի» հիմնադիր նախագահն էր: 

«Մեծացել եմ ջազի հնչյունների ներքո: Ծնողներս այլ արժեքներ կրող մարդիկ էին և դրա համար է, որ ինձ ազատ և համարձակ են դաստիարակել, և որ կարևոր է, սովորեցրել են հանդուրժողականություն, հարգանք մարդկանց նկատմամաբ: Նույնն էլ ինքս եմ անում` սերմանելով իմ երեխաների մեջ հարգանք, հանդուրժողականություն և ազատություն»,֊«Փինք Արմենիային» ասել էր Դանիելյանը։