ԵԱՏՄ արտաքին առևտրի ծավալները շարունակում են կրճատվել

18-11-2016
28373 դիտում
ԵԱՏՄ արտաքին առևտրի ծավալները շարունակում են կրճատվել

Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է վիճակագրական տվյալներ 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵԱՏՄ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության դինամիկայի վերաբերյալ: Քանզի Հայաստանն այս տնտեսական բլոկի անդամ է, ընդհանուր միության տնտեսական զարգացման կոնյուկտուրան այլևս ՀՀ տնտեսական առաջընթացի որոշիչ գործոններից մեկն է,ուստի հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչհիմնական միտումներ են գրանցվել առևտրաշրջանառության ոլորտում:

ԵԱՏՄ-ն  համաշխարհային տնտեսությունում   

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին երրորդ երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 362 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը կազմել է 218.5 մլրդ դոլար,իսկ ներմուծումը՝ 143.2 մլրդ դոլար: Սա նշանակում է, որ առևտրաշրջանառության ներկամակարդակը 17.2%-ով կամ ավելի քան 75 մլրդ դոլարով պակաս է2015թ. համադրելի ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից: Հատկապես անհանգստացնող է արտահանման կրճատումը, քանզի2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ 2016թ.ԵԱՏՄ համախառն արտահանումըկրճատվել է 23.5%-ով կամ մոտ 67.1 մլրդ դոլարով:

Զուգահեռաբար կրճատվել է երրորդ երկրներից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կատարվող ներմուծման ծավալը: Մասնավորապես, 2015թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներմուծումը կրճատվել է 5.3%-ով կամ 8.1 մլրդ դոլարով: Պետք է սակայն նշել, որ ներմուծման այսպիսի կրճատումըօտարերկրյա ներմուծվող ապրանքները ազգային ապրանքատեսակներով փոխարինելու արդյունքչէ, այլ բխում է սպառողների կենսամակարդակի կրճատումից և դրանով պայմանավորված սպառման նվազումից: Այս ամենի արդյունքում ԵԱՏՄ անդամերկրների արտաքին առևտրի սալդոն նվազել է ավելի քան 40 տոկոսային կետով՝ 134 մլրդ դոլարից հասնելով 75.3 մլրդ դոլարի:  

ԵԱՏՄ տնտեսական գործընկերները        

Համանման անկում է ապրել նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրը: 2016թ. ԵԱՏՄ ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 29.5 մլրդ դոլար,ինչը ավելի քան 14%-ովզիջում է 2015 թ. համադրելի ժամանակահատվածի ցուցանիշին:Կրկին հետաքրքրական է ,որ միայն Հայաստանն է կարողացել ապահովել արտահանման աճ դեպի բոլոր անդամ երկրներ ՝ընդհանուր առմամբ ավելացնելով արտահանման ծավալները 55 տոկոսային կետով: Բացառությամբ Հայաստանից կատարվող արտահանման՝ աճ գրանցվել է միայն Բելառուսից դեպի Ղրղզստան (4% աճ)և Ղրղզստանից դեպի Ռուսաստան (18% աճ) կատարվող արտահանման գծով, իսկ ահա մնացած բոլոր առևտրային ուղղություներում գրանցվել է շոշափելի անկում: Այսպես, Բելառուսից դեպի ԵԱՏՄ  անդամ երկրներ կատարվող արտահանումըկրճատվել է 2.7%-ով, Ղազախստանիցկատարվող արտահանումը՝31.6%-ով, Ղրղզստանից արտահանումը՝46.6%-ով և Ռուսաստանից արտահանումը՝ 15.6%-ով: Համանման պատկեր է ստացվել նաև ներմուծման ոլորտում. ԵԱՏՄ անդամերկրներիցդեպիԲելառուսկատարվողներմուծումըկրճատվել է 13%-ով, դեպիՂրղզսատաններմուծումըկրճատվել է 29.1%-ով, դեպիՂազախստան՝ 24%-ով,իսկահադեպիՌուսաստաններմուծումը կրճատվել է 9.3%-ով: ԱյստեղևսՀայաստանըմիակերկիրն է,որտեղ ԵԱՏՄ-իցկատարվողներմուծմանծավալներըոչմիայնչեննվազել,այլևգրանցելեն2.95% աճ:

Վիճակագրական այսպիսի տվյալները կասկած են հարուցում ոչ միայն ԵԱՏՄ-ի՝ որպես ինտեգրացիոն միավորի տնտեսական պոտենցիալի և տնտեսական հեռանկարների վերաբերյալ,այլև դրա անդամ երկրների ազգային տնտեսությունների մրցունակության վերաբերյալ:

 Անդրանիկ Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»