1,17 միլիարդ դրամ՝ ՀՀ-ում ՌԴ զինվորականների լոգիստիկայի համար

01-12-2016
39586 դիտում
1,17 միլիարդ դրամ՝ ՀՀ-ում ՌԴ զինվորականների լոգիստիկայի համար

Ինչպես հայտնի է, Հայաստանում ռուսաստանյան զինվորականները մասամբ մեր պետական բյուջեի հաշվին են սնվում: «Իրազեկ քաղաքացիների միավորման» կատարած հաշվարկների համաձայն երկաթուղով և օդով վերջին ութ տարիների ընթացքում ՌԴ զորամիավորումների ռազմական փոխադրումների համար ՀՀ բյուջեից վճարվել է ավելի քան 1,17 միլիարդ ՀՀ դրամ։

«Հարավկովկասյան երկաթուղու» ծառայություն

2009-2016թթ.-ին ՀՀ Կառավարությունը 11 որոշում է կայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց վճարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը տարբեր թվականների բյուջեներով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարներ հատկացնելու մասին։

Նախ հիշեցնենք, որ2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսականերկաթուղիներ» ԲԲԸ-իևՀայաստանիՀանրապետությանմիջևկնքվելէկոնցեսիոնպայմանագիր՝ «Հայկականերկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ինկառավարմանըհանձնելումասին։ Իր փաստացի գործունեությունը «ՀԿԵ» ՓԲԸ-նսկսելէ 2008 թվականի հունիսի 1-ից։

Այսպիսով, 2009թ.-ին մայիսին, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ առաջացած պարտավորությունները մարելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է  2009 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ ԱԱԾ-ին հատկացնել 58,9 միլիոն դրամ։ Նույն թվականի սեպտեմբերին նմանատիպ որոշմանբ «ՀԿԵ» ՓԲԸ-ին հատկացվում է 21,2 միլիոն դրամ։

Մեր հաշվարկներով ընդհանուր առմամբ գործադիրի այս 11 որոշումների արդյունքում ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ՀՀ պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2009-2016 թ.-ին վճարվել է ավելի քան 320,7 մլն դրամ։

Ավիացիոն ծառայություններ

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը 2009-2016թթ.-ին տարբեր որոշումների համաձայն հատկացրել է շուրջ 851,5 մլն դրամ։

Օրինակ՝ միայն  2009թ.-ին  ապրիլի 9-ին, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամն իր վերելքն էր ապրում, գործադիրիպահուստային ֆոնդից հատկացվել է 44,7 մլն դրամ։ Մասնավորապես՝ «Արմ-Աերո» ՓԲԸ-ի գծով` 38,5 մլն դրամ,«Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ գծով` 109,6 հազար դրամ,«Հայաերոնավիգացիա» ՓԲԸ գծով` 1,5 մլն դրամ։ Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գծով հատկացվել է 4690 եվրո և 5116 դոլար, իսկ «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին՝ 1000 ԱՄՆ դոլար։

Համեմատության համար նշենք, որ ռուսաստանցի զինվորականնի լոգիստիկայի վրա ծախսված այս 1,17 միլիարդ դրամով կարելի էր ժամանակակից արևմտյան զրահաբաճկոններով ապահովել առաջնագծում գտնվող բոլոր զինվորականներին:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»