Քաղաքացիական հասարակությունը ճնշումների է հանդիպում ամբողջ աշխարհում. Հրապարակվել է Քաղաքացիական Հռչակագիրը

10-12-2016
32157 դիտում
Քաղաքացիական հասարակությունը ճնշումների է հանդիպում ամբողջ աշխարհում. Հրապարակվել է Քաղաքացիական Հռչակագիրը

Այսօր, Հայնրիխ Բյոլ հիմնադրամը, Քաղաքացիական հասարակության միջազգային կենտրոնը, և մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ամբողջ աշխարհում ներկայացրել են Քաղաքացիական Հռչակագիր: Հասարակական կյանքին մասնակցության համաշխարհային սկզբունքները կազմվել են մի շարք կազմակերպությունների կողմից և ուղղված են կառավարություններին, որոնք պարտավոր են ապահովել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության իրավունքը: Շարունակաբար ավելի մեծ թվով երկրներում են մարդիկ զրկվում մասնակցության իրավունքից: Ոչ կառավարական կազմակերպությունները, բնապահպանական և մարդու իրավունքների հարցերով պայքարող ակտիվիստները, բլոգերները և լրագրողները հաճախ են ենթարկվում բռնաճնշումների:

«Իշխանություններն աննախադեպ դաժանությամբ ճնշում են քաղաքացիական հասարակությանը, որը պայքարում է հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, բնապահպանական և սոցիալական արդարության: Բազմաթիվ երկրներում իշխանությունները քաղաքացիական հասարակությանը ճնշում են ՀԿների մասին նոր օրենքներով, իրավական սահմանափակումներով, բյուրոկրատական քաշքշուկներով և տարատեսակ այլ ճնշումներով:  Այս Քաղաքացիական Հռչակագիրը կոչ է անում բոլոր երկրների իշխանություններին ենթարկվել միջազգային իրավունքին և հարգել և ապահովել մարդու իրավունքների արտահայտման ազատության, հավաքների և միավորումների հիմնարար սկզբունքները»,- ասում է Հայնրիխ Բյոլ հինադրամի նախագահ Բարբարա Ունմյուսոքը:

Խաղաք հավաքների և միավորման իրավունքի իրացման հարցերով ՄԱԿի հատուկ զեկուցող Մաինա Կիաին նշում է “Մեր մոլորակը ունի շատ լուրջ մարտահրավերներ: Քաղաքացիական հասարակության ժողովրդավարական մասնակցությունը և ձայնը անհրաժեշտ է դիմակայելու շարունակավող աղքատությանը, աճող անհավաարությանը,  կլիմայի փոփոխությանը և մի շարք այլ շատ կարևոր հարցերի: Քաղաքացիական հասարակությունը աշխարհի յուրաքանչյուր կողմում դաժան ճնշումների է ենթարկվում, որի արդյունքում մեր ձայները ավելի քիչ լսելի են դառնում: Քաղաքացիական Հռչակագիրը  կարևոր քաղաքական հայտարարություն է, որը միտված է պաշտպանելու և ապահովելու  քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

«Փակվող քաղաքական տարածքը մարդկանց մասին է, նրանց իրավունքների և ցանկությունների՝ իրենց համայնքներում հանուն արժանապատիվ կյանքի: Երբ  փակվում է քաղաքացիական հասարակության տարածքը կարևոր է սոլիոդար լինել այն մարդկանց հետ, ում արգելել են մասնակցել քաղաքականությանը և ենթարկում են ճնշումների: Քաղաքացիական հռչակագիրը մեզ բոլորիս պարտավորեցնում է գործել այդպես»,- ասում է Արթուր Լարոկը, ԷքշնԷիդ (Action Aid) Ուգանդայից:

Քաղաքացիական հռչակագիրը շեշտում է սոցիալական իրականության կառուցման մեջ քաղաքացիական հասարակության հատուկ դերը և կարևորությունը:

Քաղաքացիական հռչակագիրը կազմվել է մի շարք երկրներից բազմաթիվ քաղաքացիական հասարակության դերակատարների հետ սերտ քննարկումների և խորհրդատվությունների արդյունքում: Գործընթացը իրակացանացվել է Համակարգող Հանձնաժողովի կողմից, որի անդամներն են CIVICUS, ICNL, ActionAid, Amnesty International, Oxfam, Rendir Cuentas, VANI, Africa Platform, the Oak Foundation, the Wallace Global Fund, and the Open Society Foundations: Քաղաքացիական Հռչակագիրը ստորագրված է այն կազմողների կողմից, սակայն Հռչակագրին կարող է միանալ ցանկացած անհատ կամ կազմակերպություն, որը կիսում է հռչակագրում արտահայտած մտքերն ու սկզբունքները:

Քաղաքացիական հռչակագիրը հասանելի է մի շարք լեզուներով, որին անհատները և կազմակերպությունները կարող են միանալ հետևայլ հղումով – www.civiccharter.org:

Հռչակագիրը տարածվել է աշխարհով մեկ՝ Նոր Դելիից մինչև Նայրոբի և Բեռլին:

Քաղաքացիական Հռչակագրին կարող եք ծանոթանալ այս հղումով: