Empowering Ideas միջազգային տեխնո ֆորումը՝ դեկտեմբերի 12-13-ին

11-12-2016
67189 դիտում
Empowering Ideas միջազգային տեխնո ֆորումը՝ դեկտեմբերի 12-13-ին

http://www.itel.am-Դեկտեմբերի 12-ին Երեւանում եւ 13-ին Գյումրիում կկայանա Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորումը:

Ֆորումը կազմակերպում է Վաշինգտոնում գործող World Learning կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ֆորումը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

Ֆորումի արտասահմանցի խոսնակներն են`

-Սեմ Ադամսը, որը Invest Atlanta աքսելերատորի նորարարությունների եւ ձեռներեցության հարցերով մենեջերն է: Նա կպատմի, թե ինչպես են Ատլանտայի իշխանություններն ու մասնավոր հատվածը զարգացնում քաղաքի ձեռներեցական էկոհամակարգը՝ ուղղորդելով ձեռներեցներին դեպի ռեսուրսներ:

-Բորիս Մուսիելակը, որը «Ստարտափ Լեհաստան»-ի հիմնադիրն է, կխոսի Կենտրոնական Եվրոպայի ստարտափ էկոհամակարգերի մասին:

- Յուկարի Իվատանի Քեյնը, որը Սան Ֆրանցիսկոյում բնակվող տեխնոլոգիական լրագրող է, որը կպատմի Սիլիկոնյան հովտում իր լրագրողական աշխատանքի, Ուոլ Սթրիթի, Apple–ի եւ անձամբ Սթիվ Ջոբսի, ինչպես նաեւ կխոսի ճապոնական տեխնոլոգիական էկոհամակարգի մասին, ներառյալ Sony-ն եւ Nintendo-ն: Ավելին՝ սկզբնաղբյուրում