Էլզասյան ամանորի թխվածքաբլիթները՝ բրեդելիկներ, մմմմ՜, անհավանական համեղ․ «Ալամեզոն» Բլոգ

22-12-2016
Էլզասյան ամանորի թխվածքաբլիթները՝ բրեդելիկներ, մմմմ՜, անհավանական համեղ․ «Ալամեզոն» Բլոգ

Մի քանի տարի առաջ, երբ առաջին կաթոլիկ Ամանորն էինք նշելու միասին, սկեսուրս տուն մտավ մի քանի տոպրակ ալյուր, նուշ, պնդուկ և այլ մթերքներ գնած։

-Ուխ, մամաս հեսա թխվածքաբլիթներ է պատրաստելու, - ոգևորված ասեցին ամուսինս և իր եղբայրը
-Ես էլ գիտեի թե միայն հայերն են այդքան շատ քաղցրեղեն պատրաստում, -զարմացա ես
-Սա միակ բանն է, որ ես, որպես էլզացի, պիտի անեմ,- ցույց տալով հին գրքերը ասաց սկեսուրս,- բաղադրատոմսերը ինձ է տվել մայրս, իսկ մորս` տատիկս է տվել, և այդպես բոլոր էլզացիները գիտեն 30 ից ավելի փոքրիկ բրեդելիկների մասին:

Իհարկե բոլորը պատրաստել հնարավոր չի բայց փորձել եմ ամենահամեղները ձեզ համար թարգմանել, անհավանական համեղ բրեդելիկների թոփ 5 :)) գնացինք

1. Butterbredle

500 գր այլուր, 250 գր շաքարավազ, 250 գր կարագ, 8 ձվի դեղնուց, 1 դեղնուց` խմորի վրան քսելու համար։

Շաքարավազը, ալյուրը, կարագը, դեղնուցները լավ հարել, թողնել, որ հանգստանա 2 ժամ սառնարանում:

Գրտնակով խմորը լավ բարակ բացել, տոնական թեմատիկ հատուկ ֆորմաներով կտրատել, վրան քսել ձվի դեղնուց, եւ թխել  նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 աստիճանի տակ` 10-15 րոպե:

2. Tuiles aux noisettes

40 գրամ մանր աղացած պնդուկ, 2 ձու, 100 գր շաքարավազ, 60 գրամ ալյուր, 2-3 կաթիլ վանիլ։ 

Սպիտակուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը, պնդուկի փոշին, դեղնուցները, վանիլը, ալյուրը և լավ խառնել (պետք է բավականին թույլ, ոչ խիտ խմոր ստացվի)
Ճաշի գդալով խմորը լցնել թղթի վրա, ավելացնել մեկ պտղունց պնդուկի փոշի ամեն օղակի մեջ և թխել 150 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 10-15 րոպե

3. Mandele Meringettle

4 ձվի սպիտակուց
300 գրամ շաքարավազ
200 գրամ շատ մանրացրած նուշը

Նուշը թեթևակի տապակել ( առանց որևէ բանի )

Գոլորշու վրա առանց դադարի հարել սպիտակուցները, ավելացնել ավելացնել արդեն սառած նուշը: 2 գդալի օգնությամբ զգուշությամբ դնել եփվելու թղթի վրա 2,5 սմ դիամետրով
Թխել 100 աստիճան տաքացրած ջեռոցում՝  90 րոպե։
(գույնը պիտի բաց մնա)

4 Vanille Hernle

150 գր ալյուր
40 գր շաքարավազ
25 գր շաքարի փոշի
100 գր կարագ
25 գր նուշ
2 պակետ վանիլի 
Մեկ պտղունց աղ

Նուշը մանր աղալ, խառնել ալյուրը, շաքարավազը, վանիլը, նուշը, ավելացնել կարագ և տրորելով համասեռ զանգված դարձնել: Բացել գունդը շատ բարակ, տալ փոքրիկ կրուասանների տեսք և թխել 140 աստիճան տաք ջեռոցում` 15-20 րոպե:
Վանիլի և շաքարի փոշին խառնել իրար, երբ թխվածքաբլիթները պատրաստ կլինեն թաթախել փոշու մեջ

5 Hernele

200 գր ալյուր
150 գր շաքարի փոշի
125 գր ալյուր
85 գրամ նուշ կամ պնդուկ
3 տուփ ( 11-15 գրամանոց) վանիլ

Ալյուրը խառնել 75 գր շաքարավազի, նշի և 1 տուփ վանիլի հետ:
Քիչ քիչ ավելացնել փափուկ կարագը և հունցել խմորը:
Բացել գունդը 5 սմ հաստությամբ, տալ նալի տեսք, թխել 155 աստիճան տաք ջեռոցում՝ 10-15 րոպե։

Փորձեք, շատ համեղ են, իսկ բույրն ու տրամադրությունը որ պարուրում են տունն՝ աննկարագրելի։ 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog