Սուրբ ծնունդը Ֆրանսիայում եւ Հայաստանում. երկու իրականություն. «Ալամեզոն» Բլոգ

27-12-2016
3823 դիտում
Սուրբ ծնունդը Ֆրանսիայում եւ Հայաստանում. երկու իրականություն. «Ալամեզոն» Բլոգ

Այս օրերին իսկապես տխրեցնում է այն հոգեբանական կատակլիզմը, որը տիրում է Հայաստանում ընկերներիս ու բարեկամներիս մոտ. լավ ինչքան ենք մենք սենց շարունակելո՞ւ:

Ես կհասկանայի եթե մենք լինեինք հարուստ պետություն, օրինակ ինչպես Ֆրանսիան, որտեղ ամեն ինչ մատչելի է հատկապես Ամանորի շեմին: Բայց չէ ընկերներ, մենք Հայաստանն ենք, որտեղ վարկով Նոր Տարի անելը այլև անեկդոտ չէ, այլ ելք:

Իսկ մինչ այդ ինչպե՞ս է անցնում Ամանորը Ֆրանսիայում. Դեկտեմբերի 24 ի երեկոյան ընտանեկան ընթրիք` պարզ, հասարակ, թերևս միակ շքեղությունը` գեղեցիկ ձևավորված տոնական սեղանը (առանց որևէ ուտեստի), փոխանակվում ենք նվերներով` փոքրիկ, մեծ, հասարակ, սրտին մոտ, բայց ոչ երբեք «բոբմբոներկա»:

Մտերմիկ զրույց, տարվա ամփոփում, ոչ մեկ չի ստիպում քեզ ուտել, առավել ևս ստիպված չես տնետուն ընկնել, որպեսզի քեզանից չնեղանան:

Իսկ հենց Ամանորը` դեկտեմբերի 25 ին օրը անցկացնում ենք բարեկամների հետ, կրկին շատ թեթև ուտեստներ, կարևորը ուտելը չի, այլ շփումը:

Փոքրիկներին նվերներ, մեծերն էլ վայելում են սիրելիների հետ երեկոն:

Այսքանն է Ամանորը  Եվրոպայում, և ամեն անգամ այս աննկարագրելի գեղեցիկ օրը ապրելով, իսկապես ցավում եմ իմ ընկերների համար, ում համար Ամանորը  հոգս է, արհեստական հոգս, որը բացարձակ կապ չունի  ավանդույթի, տոնի և երջանիկ լինելու հետ, որովհետև երջանկությունը սեղանի վրայի կարմիր և սև խավիարով չի չափվում, ոչ էլ հարևանի նախանձ հայացքով` ձեր սեղանին նայելիս:

Լավատես եմ, օրը կգա և Ամանորի իսկական  շունչը կվերադառնա հայկական ընտանիք:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog