Էլզասյան պիցցա` Tarte flambée. «Ալամեզոն» Բլոգ

28-12-2016
2107 դիտում
Էլզասյան պիցցա` Tarte flambée. «Ալամեզոն» Բլոգ

Հասնել Էլզաս և չփորձել սա հանցագործություն է ընկերներ :)) Բայց  այնքան համով է, որ կարելի է մինչեւ Էլզաս գալն էլ պատրաստել ու փորձել։ 

Պիցցան իտալական է, լահմաջոն՝ սիրիական, տարբեր ազգեր ունեն նմանատիպ ուտեստներ, բացառություն չեն նաեւ էլզասցիները, որոնց կողքին, եւ որոնց հետ ապրում եմ ես: Այս ուտեստը, որը ներկայացնելու եմ, շատ մեծ տարածում ունի Գերմանիայում ևս, բայց էլզասցիները սա իրենցն են համարում, ես էլ դեմ ոչինչ չունեմ :))

Այն շատ սիրված է կա ցանկացած հանրախանութում, բայց տան պատրաստածը իհարկե անհամեմատելի համեղ ու լավն է, գումարած տրամադրությունն ու մթնոլորտը, որ թեւածում է տանը այդ արարողակարգի ժամանակ:

Մեր ընտանիքը էլզասյան է, հավաքվում ենք հաճախ, առիթը` Tarte flambée ուտելն է, կանայք պատրաստում են, տղամարդիկ՝ փռում թխում, առաջինը փորձում են երեխաները իհարկե, ավելորդ ոչինչ չկա սեղանին, որ չխանգարի վայելել այս հրաշք պիցցան :))

Փորձենք հայաֆիկացնել ?? :))

Խմորը

250 գր ալյուր
2ժգ ձեթ, մի պտղունց աղ
125 մլ ջուր , հունցել, բացել բավականին բարակ, դնել սառնարանում մի քիչ ձիգ լինի ( կարելի է օգտագործել ցանկացած պիցցայի բարակ խմոր )

Կրեմը
1 տուփ թթվասեր , 1 տուփ քամած մածուն ( ֆրանսիացիները fromage blanc են օգտագործում, եթե գտենք շատ ավելի լավ )
1 թեյի գդալ աղացած մուսկաթի ընկույզ, աղ
2 հում ձու
1 ճաշի գդալ ձեթ

Բացում ենք խմորը , վրան տարածում կրեմը , ավելացնում քերած օղակաձև ( կամ ինչպես հարմար է ) սոխ, ավելացնում նաև lardons-ի փոքրիկ կտորներ (ապխտած յուղոտ խոզի միս՝ փոքր խորանարդիկներով կտրատած), մունստեր տեսակի պանիր, կամ լավ հալվող հոլանդական պանրի որեւէ տեսակ,  սունկ եւ ուղարկում ենք տաք ջեռոց՝ 10-15 րոպեով։

Այս տարբերակը շատ համեղը է, հաստատ կհավանեք, թեեւ կա նաեւ մի այլ տարբերակ, որը շատ հեշտ է եւ իսկն է քաղցրասերների համար. քաղցր tarte flambée-ն է, նույն խմորը, կրեմը, բայց վրան՝ բանան և շոկոլադի սալիկները, խենթանալիք... մմմմ՛

Bon appétit

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog