Հունվարի 2-ն՝ լիարժեք աշխատանքային օր ...Եվրոպայում :)․ «Ալամեզոն» Բլոգ

02-01-2017
1025 դիտում
Հունվարի 2-ն՝ լիարժեք աշխատանքային օր ...Եվրոպայում :)․ «Ալամեզոն» Բլոգ

Ռոսական` «делу время потехе час»ը հիրավի Եվրոպայի համար է ասված: Սուրբ Ծննդյան դեկտեմբերի 24֊ի երեկոյան և 25֊ը, Ամանորի 31 ի երեկոյան և հունվարի 1֊ն, այս օրերն են ոչ աշխատանքային էստեղ` Ֆրանսիայում։

Եվ հարցը այն չէ, որ ֆրանսիացիները չեն սիրում հանգստանալ , իսկ ո~վ չի սիրում: Երբ իրենց ասում եմ Հայաստանում մինչև 10 օր Ամանոր և Սուրբ Ծնունդ են նշում, դեռ իրար տուն գնալ-գալ կա, հաստատությունները կամ չեն աշխատում կամ կիսատ-պռատ, մի խոսքով, մեր ազգը հանգստանում է, եվրոպացին ապշում է ( միգուցե նաև նախանձում, ով ինչպես կամենա թող մտածի :), ապա հարցնում․

-Բա կես ամսվա աշխատավարձը, բա բանկերը, բա որ կարևոր թուղթ պետք լինի, բա ծերերին կամ երեխաներին եթե բան պետք լինի... բա ոնց են մարդիկ դիմանում:

Եվ իհարկե հարցը այն չի, եթե 10 օր Եվրոպան չաշխատի կարող է խորտակվել. Սա մինչև պետական մակարդակի հասնող գաղափարախոսություն է, մտածելակերպ: Լավ է տոները, մեկ օր տոնել, մեկ օր էլ հանգստանալ, այնուհետև անցնել աշխատանքի:

Դժվար է իհարկե, բայց եթե ֆրանսիացուն հարցնես կուզես տենց 10 օր չաշխատել, բայց պարտքերի, վարկերի տակ մխրճված, ցածր աշխատավարձով երկրում ապրես, պատասխանը իհարկե միաշանակ ոչ կլինի:

Գործատուն սկսում է հենց հունվարից աշխատել, ապրանքը` խանութ, գումարը`բանկ ուղարկելու, բանկն էլ աշխատավարձը փոխանցի աշխատողին, այլ պետական հաստատություններն էլ աշխատեցնեն բյուրոկրատական «մեքենան»:

Դժվար է իհարկե համեմատել, թեեւ մյուս հարցերում իհարկե մենք սիրում ենք համեմատության եզրեր անցկացնել։

Մենք, հայերս, սիրում ենք չշտապել, դա հավանաբար ազգային մտածելակերպ է։

Ինչպես հայ հայտնի քաղաքական գործիչն ասաց՝ «դանդաղ շտապենք», բայց սա իհարկե դժվար թե արագ տանի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը, ի դեպ այն տնտեսության, որը նաև գոյատևում է հունվարի 2֊ից աշխատող եվրոպացիների տված վարկերի շնորհիվ։

Եթե ուզում ենք ինչ֊որ բան փոխել, նաեւ պիտի սիրենք աշխատել, թե չէ հանգստանալը հա կա ու կա էլի չէ՞։

Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab.am