Հայկական նոր տարին ֆրանսիացիների համար՝ աշխարհում սենց համով բաներ կա՞ն. «Ալամեզոն» Բլոգ

03-01-2017
2874 դիտում
Հայկական նոր տարին ֆրանսիացիների համար՝ աշխարհում սենց համով բաներ կա՞ն. «Ալամեզոն» Բլոգ

Մամայի հետ երկար բանակցություններից հետո եկանք ընդհանուր հայտարարի.

-Մա~մ, թեթև սեղան և մեկ օրվա համար, հաջորդ օրը սեղանը հավաքելու եմ:

-Հա~, ամեն ինչից, բայց քիչ քիչ:

-Ու առանց բուդ,-ավելացրեցի ես խստորեն:

-Ու առանց բուդ,- հոգոց հանեց նա:

-Ոնց թե առանց բուդ,- արձագանքեց ամուսինս, որի համար սինխրոն թարգմանում էի խոսակցությունը,- Չեղավ, ես համաձայն չեմ !! Ամբողջ տարի սպասել էմ որ Ամանորին բուդ ուտեմ

Մամայի աչքերում երջանկության աստղիկներ տեսա:

-Լավ մեկ էլ մինի բուդ,- այս անգամ էլ ես հոգոց հանեցի:

Էլի էդ տարի ավանդական Ամանորի սեղան, գոնե ֆրանսիացիների համար նորություն կլինի:

Հետաքրքիր է, մթերքների գնային տարբերությունը Հայաստանի հետ գրեթե նույնն է, բացառությամբ երկու երևույթի. Այստեղ գները միշտ ստաբիլ են (եթե ոչ էժան, երբեք չի բարձրանում) և հայկական սեղանի դելիկատեսները` ձկնկիթ, անանաս, ծովամթերք, հասանելի է բոլորին: Գները նույն է, աշխատավարձը` ոչ,  ցավոք:

Էդպես էլ Ամանորի մենյուն բաղկացած էր 15-20 բլինչիկից, մեկական ափսե պասուց և սովորական դոլմայից,մի փոքր աման քամած մածուն ու մի մինի խոզի թև:)

Ամանորին մայրս սեղան էր դնում ու կրկին հոգոց հանում, թե ոնց կլինի, սեղանին միայն «զրթ ու զիբիլ» է:

Ես էլ կողքից հույս էի տալիս.

- Մամ, աչքի համար սնունդ ևս պետք է չէ:

Իսկ հյուրերը միմիայն մեր 10 հոգուց բաղկացած ընտանիքն է, պապիկի գլխավորությամբ և ոչ մի հեռավոր գյուղի հեռավոր բարեկամ, որի դեմքը նոր տարուց նոր տարի ենք տեսնում Ընթրիքը սկսեցինք երեկոյան 7 ին,հյուրերը իհարկե հայկական սեղանը շատ հավանեցին, իսկ պասուց տոլման միաձայն ընտրեցին սեղանի զարդ:

Հետաքրիր էր պապիկի արձագանքը` քաղցր շարոցին.

-Աշխարհում սենց համով բաներ կա, իսկ ես 83 տարեկանում եմ համտեսում:

Ամբողջ երեկոն անցավ Հայաստանի մասին խոսելով և պատմելով, երգով ու խաղերով:

Իսկ կեսգիշերին շամպայն բացեցինք՝ նշելու տարեմուտը :

Սուրբ Ծննդյան մասին հոդվածի տակ մի կին գրել էր՝ «Ինչ ձանձրալի է, մեռնել կարելի է ձանձրույթից»:

Մենք չմեռանք ընկերներ, ավելին լիարժեք ընտանեկան երջանկության պահեր ունեցանք: Ասում են, ինչպես դիմավորել տարին այդպես էլ կանցկացնես, ես դիմավորեցի անսահման սիրելի ընտանիքիս հետ, վստահ եմ տարիս լինելու է սիրով և ջերմությամբ լի, ինչ էլ ձեզ եմ ցանկանում:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog