Առողջ մարմնում առողջ սնունդ, կամ ինչպես ես սովորեցի ֆրանսիական սննդի խիստ ռեժիմին. «Ալամեզոն» Բլոգ

08-01-2017
3660 դիտում
Առողջ մարմնում առողջ սնունդ, կամ ինչպես ես սովորեցի ֆրանսիական սննդի խիստ ռեժիմին. «Ալամեզոն» Բլոգ

Ֆրանսիայում ապրելու առաջին ամիսներին ամենադժվարը հարմարվեցի սննդի ռեժիմին: Դժվար էր, որովհետև Հայաստանում ուտում է, երբ պատահի ինչ պատահի և անկեղծ դա ինձ դուր էր գալիս, մինչև չհասա էստեղ: Երբ առաջին օրը բարեկամիս տանը ինձ համար նախաճաշին լոլիկով ձվածեղ պատրաստեցի, հանդիպեցի բարեկամիս տղայի զարմացած դեմքին, էնպես էր նայում կարծես թե հենց նոր խոհանոցում գառ մորթեցի և խաշլամա եմ անելու: Ես էլ իմ հերթին զարմացա.

-Ինչի՞, էդ երբ հայերը ձվածեղը կրուասանի և կաթով սուրճի հետ փոխեցին:

Հետո ինքս հասկացա, որ փոխվում է և դրանում ոչ թե եվրոպականացված հայն է մեղավոր, այլ ապրելակերպը: Կարող ես իհարկե «փորձել պայքարել» դրա դեմ, բայց երկար չես ձգի, միեւնույն է, երբ անցնես աշխատանքի կամ երեխադ դպրոց գնա` գրաֆիկը ինքնիրեն է փոխվում:

Իսկ գրաֆիկը հետևյալն է

Նախաճաշ. 6:00-8:00

Թեյ, սուրճ, կաթ կակաո, փոքրիկ թխվածքաբլիթ, կարագ, յոգուրտ ( ըստ նախընտրության)

Այն ժամն է, որ բոլորը համախմբվում են սեղանի շուրջ ով աշխատանքի, ով դպրոց, ով մանկապարտեզ: Ուզես -չուզես այդ ժամին ես արթնանում, էդ ժամին: Քիչ ժամանակ կա պետք է հասցնել էներգիա տրվող  սնունդ ուտել` օրվա խելահեղ ռիթմիկ գոնե մինչև կեսօր դիմանալու համար: Իմ առաջին ամսվա ձվածեղ vs  թեթև նախաճաշ պայքարում տանուլ տվեցի, իսկապես հասկանալով, որ ծանր կերակուրը հենց առավոտյան ինձ մոտ ցանկություն է առաջացնում վերադառնալ անկողին և նապաստակ կերած օձի պես ժամերով անշարժ պառկել` այն մարսելու համար: Իսկ երբ աշխատում ես, անհնար է թանկագին ժամանակդ նախաճաշի վրա ծախսելը:

Ճաշ: 12:00-13:00

Բանջարեղեն, սուպեր սենդվիչներ, աղցաններ՝ մսով, միրգ, գինի:

Սա կարևոր ժամ է ֆրանսիացիների համար, գրեթե բոլոր հաստատությունները փակվում են, մարդիկ դուրս են գալիս ` ճաշելու: Ով սրճարանում, ով տանից է հետը բերել, ով խանութից է գնում, բոլոր տեղերում կա միկրոալիքային վառարան սնունդը  տաքացնելու համար:

Կարևորություն են տալիս երեխաների սննդին ևս. Դպրոցներում կա ճաշարան, մենյուն կազմում է առողջապահության նախարարությունը, ամսական վճարվում գումարը և ծնողը կարող է հանգիստ լինել , երեխան կստանա լիարժեք ճաշ, հարգում են իհարկե բոլորին թե հրեաներին (կաշեր սնունդ) թե մուսուլմաններին (հալալ սնունդ): Իսկ եթե տունը մոտ է, երեխաները տուն են վերադառնում և 12:00-14:00 անցկացնում տանը:

Ընթրիք 18:00-20:00

Նախուտեստ, որևէ ուտեստ մսով, սոուսով և հացահատիկով, աղցան, վերջում պանիր և դեսերտ: Հաճախ նաեւ ֆրանսիացիների սիրելի գինին՝ հիմնականում կարմիր անապակ՝ թեթեւ ու հաճելի:

Սա այն ժամն է, երբ կրկին ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ, ուտում, զրուցում, հանգստանում: Այս ժամին եւս այգիներում, փողոցներում դժվար թե շատ մարդկանց հանդիպեք, բոլորը պարտաճանանչ պահում են ճաշի ժամը, դա սուրբ ժամ է այստեղ՝ Ֆրանսիայում :)

Երկրում քարոզվում է առողջ ապրելակերպը և հատկապես երեխաների համար. Դպրոցում զբոսանքի ժամեր, սպորտային ծրագրեր, անվճար սպորտային կենտրոններ: Ի դեպ մարզասրահները, լողավազանները անհամեմատ մատչելի են Ֆրանսիայում, համեմատության եզրեր չունեն հայաստանյան գների հետ: Նույնիսկ հատուկ փաթեթներ կան գործազուրկների համար, որպիսի նրանք, չնայած կարգավիճակին, եւս հետ չմնան առողջ ապրելուց:  

Հեծանիվ վարելը էստեղ արդեն կուլտ է դարձել, անգամ դպրոցում են սովորեցնում երեխաներին: Առողջապահության նախարարության լոզունգը «քիչ աղի, քիչ քաղցր,  քիչ ծանրսմարս կերակուր» ամենուր է, ինչպես նաեւ «5 բանջարեղեն, 3 միրգ, քիչ աղ քիչ շաքար և քիչ ճարպ», «Ճիշտ ուտել լավ լինելը»՝ չթողնելով մոռանալ առողջ սննդի մասին:

Սրա  շնորհիվ իհարկե կյանքի երկարակեցության աճ է նկատվել և շատ հիվանդությունների պակաս: Խոսքն իհարկե չի գնում, ուտելիքների համով լինել, չլինելու շուրջ, բայց օբեկտիվորեն եվրոպական սննդի ռեժիմը շատ ավելի ճիշտ է և օգտակար՝ ներառում է բոլոր կարեւոր բաղադրիչները: Հասյանալի է, որ Հայաստանում, ուր պաշտոնապես աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչ, մի քիչ բարդ է առողջ սննդակարգի եւ առողջ ապրելակերպի մասին խոսելը, բայց շատ կուզենայի, որ մեզ մոտ եւս օրերից մի օր այդ մշակույթն ամրապնդվեր՝ հանուն ավելի առողջ ու ամուր բնակչության:

Առողջ ապրելակերպը կարեւորելով՝ տարիներ առաջ փորձեցի ֆրանսիական հոդվածները թարգմանել հայերեն և տեղադրել ֆեյսբուքյան «Բաղադրատոմսեր բալիկների համար» խմբում:

Կարծում եմ հեչ ամոթ բան չի զարգացածեւ սնունդի փայլուն փորձ ունեցող երկրի փորձը վերցնելը, եթե մեր առողջապահության նախարարությունը բավականին  պասիվ է այդ հարցում: Եվ եթե կարծում եք, որ ուշ է ձեզ համար, ապա կարելի է ճիշտ գրաֆիկի բերել նոր սերնդին, վստահ եմ դրական տարբերությունը շատ շուտ կնատեք:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog