Պաշտոնյաներ, ում անունները հնչեցրել են տնօրենները

29-03-2017
11340 դիտում
Պաշտոնյաներ, ում անունները հնչեցրել են տնօրենները

Ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրեննրի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1 է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»:

Այլ կերպ ասած, դատախազությունը դրանք չուսումնասիրեց ամբողջությամբ, որպես վարչական ռեսուրսի չարաշահման բուրգ, այլ դիտարկեց առանձին-առանձին:

Այդ կապակցությամբ, ունենալով տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման համակարգվածությունը ընդգծելու նպատակ՝ ներկայացնում ենք այն պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները (դատելով իրենց խոսքերից) փոխանցել են Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները:

Մարզպետարաններ

6 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն չեն նշում, թե կոնկրետ ում։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Լոռու մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Արագածոտնի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված դիտորդների ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան՝ ոմն Ռուդոլֆին։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Սյունիքի մարզպետարան՝  բաժնի պետ Հայկին։

Վարչական շրջանի աշխատակազմեր (Երևանում)

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակները ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)՝ ոմն  Հրանտին։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Մալաթիա-Սեբաստիայի  թաղապետարան։

12 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կենտրոնի թաղապետարան։

6 դպրոցի տնօրեն խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Էրեբունու թաղապետարան։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Ավանի թաղապետարան։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջած  ցուցակը ներկայացրել է Նուբարաշենի թաղապետարան։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան։

1 դպրոցի մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի կրթության վարչության պետ՝ Արմեն  Մարտիրոսյանին։

2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Նոր Նորք վարչական շրջան թաղապետարան՝ Քութելյանին։

2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Իրինա Թորոսյանին։

1 մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Անդրեասյան Ենոքին։

Քաքաքապետարաններ

1 դպրոցի տնօրեն իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի  քաղաքապետարանի աշխատակազնի քարտուղար Վահագն Վարդանյանին: Դա հաստատեց նաև ինքը՝ աշխատակազմի քարտուղարը:

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացնելու է Բերդի քաղաքապետարան։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Չարենցավանի քաղաքապետարան։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետարան։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սպիտակի քաղաքապետարան։

Գյուղապետարան

Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղի դպրոցի տնօրենը խոստովանեց, որ ցուցակագրումը անում են գյուղապետի հետ միասին։

Ընտրական շտաբներ

3 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կապանի ՀՀ կենտրոնական շտաբ՝ Կապան մոլի երկրորդ հարկ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Չարենցավանի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Հրազդանի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սիսիանի ենթաշտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը յուրաքանչյուր դասղեկ իր հավաքածը ներկայացրել է Երևանի Հալաբյան փողոցի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արտաշատի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Արարատի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Մարտունու ՀՀԿ շտաբ։

Գյումրու 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու, Գյումրի 2 շրջանային կազմակերպության ղեկավար Սուքիաս Ավետիսյանին։

Աղբյուրը՝ sut.am