ՀՔԱՎ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԿԸՀ որոշումները կվիճարկի վարչական դատարանում

31-03-2017
17671 դիտում
ՀՔԱՎ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԿԸՀ որոշումները կվիճարկի վարչական դատարանում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ մի շարք առաջարակություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խախտումների ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու և դրանց հիման վրա վարչական դատարան դիմելու հարցով:

ԿԸՀ-ն դրանք դիտարկել է որպես դիմումներ և  մերժել դրանց հիման վրա վարույթի հարուցումը՝ պատճառաբանելով, որ վկայակոչված խախտումներով Կազմակերպության իրավունքները չեն խախտվել և Կազմակերպությունը նման բովանդակությամբ դիմումներ ներկայացնելու իրավունք չունի:  ԿԸՀ-ն, Կազմակերպության առաջարկություններում մատնանշված փաստերը դիտարկելով որպես հաղորդումներ, սեփական նախաձեռնությամբ հարուցել է վարույթներ: Արդյունքում կայացված որոշումներով կամ ընտրական օրենսգրքի խախտում չի արձանագրել, կամ ընդունել է, որ դրանք իրավաչափ չեն, բայց  անհրաժեշտ չի համարել պատասխանատվության նոր միջոցներ կիրառելու՝ համարելով, որ վկայակոչված խախտումների համար թեկնածուներն արդեն նախազգուշացվել են՝ որևէ կերպ չանդրադառնալով իրավախախտ թեկնածուներին վարչական պատասխանատվության ենթարկելու դատարան դիմելու հիմքերի առկայությանը կամ բացակայությանը:

Այսպիսով՝ ներկայացված և ոչ մի առաջարկի դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի հակառակ օրենսդրության պահանջներին, չի քննարկել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և խախտում կատարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով ՀՀ Վարչական դատարան դիմելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ավելին՝ ՀՔԱ Վանաձորի առաջարկություններին ոչ միայն պատշաճ պատասխաններ, այլ նաև ընդհանրապես պատասխաններ չեն տրվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՔԱ Վանաձորի գասենյակը ԿԸՀ վերոնշյալ որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ Վարչական դատարան: Դատարանը գտել է, որ հատուկ վարույթի կարգով քննելու բավարար հիմքեր չկան, և հայցը պետք է քննվի ընդհանուր հայցային վարույթով:

ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակ