Ընդդիմության հանրահավաքը Բաքվում. ի՞նչ են պահանջում մասնակիցները

10-04-2017
26546 դիտում
Ընդդիմության հանրահավաքը Բաքվում. ի՞նչ են պահանջում մասնակիցները

Բաքվում անցկացվող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է մոտ 3000 մարդ:

Դատելով պաստառների բովանդակությունից՝ մարդիկ պահանջում են.

  1. Բարեփոխել կրթական համակարգը,
  2. Ազատ արձակել քաղբանտարկյալներին (պաստառների վրա անունները շատ էին, այդ թվում` ծայրահեղականության մեղադրանքով դատապարտված կրոնական առաջնորդների, վերջերս դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովի, «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի և շատ ուրիշների),
  3. Լուծել սոցիալական ապահովության և կոռուպցիայի խնդիրները:

Ինչ վերաբերում է Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլիի ելույթին, ապա նա թվարկեց երկրի բոլոր խնդիրները, այդ թվում նաև՝ իշխանության փոխանցման նուրբ հարցը: «Երկար տարիներ է, ինչ երկրի իշխանությունը միևնույն ընտանիքի ձեռքում է», – ասաց Քերիմլին:

JAMnews-ի թղթակիցը զրուցել է հանրահավաքի մասնակիցների հետ՝  պարզելու, թե ինչն է դրդել իրենցից յուրաքանչյուրին բողոքի դուրս գալ:

Աղբյուրը՝ JAMnews