Հայաստանն ու ԵՄ-ը վիզային ռեժիմի չեղարկման մասին երկխոսություն են պլանավորում

14-04-2017
13389 դիտում
Հայաստանն ու ԵՄ-ը վիզային ռեժիմի չեղարկման մասին երկխոսություն են պլանավորում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «Հայաստանն ու Եվրամիությունը վերջին 3 տարվա ընթացքում հաջողությամբ իրականացրել են վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիրը»: Հաջորդ քայլն, ըստ Նալբանդյանի, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն է դառնալու:

Հայտարարությունը հնչել է Վարշավայում Վիշեգրադի քառյակի և «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:

Վիզային ռեժիմի ազտականացումը ենթադրվում է Շրջանակային համաձայնագրի շրջանակում, որը Հայաստանն ու ԵՄ-ը ծրագրում են ստորագրել: 2013թ-ի Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, քանի որ Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միություն:

Ստորագրվելիք Շրջանակային համաձայնագիրը շատերը քաղաքական են անվանում: Նախորդ Ասոցացման համաձայնագիրն ավելի շատ տնտեսական էր և ենթադրում էր Ազատ առևտրի գոտու ստեղծում:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն իրական է համարում առանց վիզայի ռեժիմի գործարկումը: Նրա խոսքով՝ 2013թ-ին չհաջողվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն այնուամենայնիվ վիզային ռեժիմը դյուրացվեց Հայաստանի քաղաքացիների համար:

Այժմ ստորագրման նախապատրաստվող նոր պայմանագրի շրջանակում սպասվում է վիզային ռեժիմի չեղարկման շուրջ բաանկցությունների մեկնարկ: Հավանաբար, բանակցությունները կսկսվեն 2017թ-ի վերջին և կավարտվեն 2019-2020թթ-ին:

ԱԳ նախարարը Վսրշավայի հանդիպման ընթացքում խոսել է նաև «Արևելյան գործընկերության» առանցքային սկզբունքներից մեկի՝  քաղաքացիների մոբիլության ապահովման անհրաժեշտության մասին, որը թույլ կտա ընդլայնել կապերը հասարակությունների միջև:

Նա հայտարարել է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը «պետք է իրական և հստակ արդյունքների նպատակաուղղված երկխոսության մի մաս դառնան: Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ և Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում»:

Աղբյուր՝  JAMNEWS