«ԵՄ-ն լիովին հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և կշարունակի աջակցել կասկած հարուցող խախտման առնչությամբ թափանցիկ քննության իրականացմանը» . հայտարարություն

27-04-2017
27326 դիտում
«ԵՄ-ն լիովին հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և կշարունակի աջակցել կասկած հարուցող խախտման առնչությամբ թափանցիկ քննության իրականացմանը» . հայտարարություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամլո հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF) հայտնել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին: Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն և այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է ընթացող քննության շրջանակներում:

Եվրոպական միությունը լիովին հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և կշարունակի աջակցել կասկած հարուցող ցանկացած խախտման առնչությամբ լիարժեք, արդյունավետ և թափանցիկ քննության իրականացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հիշեցնում է, որ պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը: