Ատամհատիկ Ֆրանսիացիների համար. «Ալամեզոն» Բլոգ

20-06-2017
7610 դիտում
Ատամհատիկ Ֆրանսիացիների համար. «Ալամեզոն» Բլոգ

Երբ տղաս առաջին ատամը հանեց ասեցի.

-Ուռա՜, ատամհատիկ անենք:

Ամուսինս վախեցավ.

-Ի՞նչ ատամհատիկ:Դուք հո հրեաների ու արաբների պես չե՞ք կտրում ոչինչ:

- Ի՞նչ ես ասում, մեզ համար սա ամենադրական տոներից է, նշում ենք առաջին ատամիկը,-ծիծաղացի ես: 

- Իսկ մենք նշում ենք կաթնատամի կորուստը, - ավելացրեց սկեսուրս: 

- Մենք դրական ազգ ենք,- կատակեցի ես,- միշտ ձեռքբերումներն ենք նշում:

Այդպես էլ մասնակից դարձրեցի ֆրանսիացիներին հայկական ավանդույթին, իսկ գլխավոր դերում սկեսուրս էր, ով շատ հուզված էր, ամեն քայլին հարցնում էր արդյոք ճիշտ է անում:

Երբեք չէի մտածի, որ այդքան մեծ դրական ազդեցություն կունենար մի տոն, որը արդեն սովորական է համարվում հայերի ընտանիքներում: 

Տղաս արտիստ է դառնալու: 

Ժորդանի քեռին կատակեց. 

-Արտիստ- արհեստավոր, արտիստ -ֆուտբոլիս, արտիստ - հաշվապահ, արտիստ- պատգամավոր... այս դարում ցանկացած մասնագիտության մեջ դերասանական հիմունքները պետք կգան:

Մի հրաժարվեք հայկական ավանդույթներից մի փոխարինեք, դրանք այնքան ունիկալ են:

Ձեր Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog