«Նոր արվեստանոցը». Մենք կանք, մենք եկել ենք, փորձելու ենք հեղափոխություն անել. «Մանրադիտակ»

18-07-2017
5604 դիտում
 «Նոր արվեստանոցը». Մենք կանք, մենք եկել ենք, փորձելու ենք հեղափոխություն անել. «Մանրադիտակ»

Երկար բանավեճերի, գաղափարական ընդվզումների արդյունքում 2016 թվականին Երևանում բացվեց «Վերնատան» գաղափարը կրող նոր արվեստանոց։

Միտքը 25-ամյա Հարություն Հովսեփյանինը, 24-ամյա Ստեփան Ավետիսյանինը և 26-ամյա Երանուհի Մանուկյանինն էր, երիտասարդներն ասում են՝ թեև մասնագիտությամբ տարբեր են, միևնույն է՝ իրենց միավորում են արվեստը և երկրում արվեստը զարգացնելու միտքը։ Հիմնադիրներից միայն Հարությունն է մասնագիտությամբ նկարիչ, Ստեփանը ծրագրավորող է, Երանուհին՝ տնտեսագետ, սակայն այդ հանգամանքը ոչ միայն չի խանգարում նրանց նպատակի իրագործմանը, այլև օգնում է, ասում են՝ մեկս մյուսին լրացնում ենք։

«Նոր արվեստանոցը» գտնվում է երևանյան հին շենքերից մեկում՝ Պուշկինի 4 հասցեում։ Շենքը գրեթե հարյուրամյա պատմություն ունի, սակայն այսօր ենթակա է քանդման: Նման որոշում դեռ կայացվել է 2010-ին, և այդ ժամանակից շենքի բնակիչները տարհանվել են։ Այսօր շենքում բնակվում է մեկ ընտանիք, մնացած կիսաքանդ և լքված տարածքները «բնակեցրել» են քաղաքի արվեստագետները։

Հերմինե Վիրաբյան

MediaLab.am