Հաղթահարելով սերունդների թվային անջրպետը

22-07-2017
10620 դիտում
Հաղթահարելով սերունդների թվային անջրպետը

Արմավիրի մարզի Փշատավան գյուղի նախկին փոստատարներ Սարգիսն ու Խաչիկը նախքան ինտերնետի տարածումը ստիպված էին օրական հարյուրից ավելի թերթ ու նամակ բաժանել: Բոլոր համագյուղացիների համար միշտ սպասված հյուր էին: Հիմա նրանց մասին հիշում են միայն փողոցում տեսնելիս: Այսօր փոստատարների մեծ պայուսակին փոխարինելու է եկել շատ փոքր ծրար հիշեցնող էլեկտրոնային փոստը: Իսկ նամակ տանող ճանապարհներն ուղակի անհետացել են:

Նամակների մասին նախկին փոստատարների պատմություններն անկախության սերդնի ներկայացուցիչ 23-ամյա Լիլիթ Գրիգորյանի համար խորթ են ճիշտ այնքան, որքան ինտերնետային ծանոթություններն ու ամուսնությունն անընդունելի են համագյուղացի տարեցների համար: Բայց սերունդներն ընդհանուր հայտարարի են եկել` արտագնա աշխատանքով զբաղվող բարեկամների հետ խոսելու համար այսօր շատ դրամ ու ժամանակ անհրաժեշտ չէ, քանի որ կարելի է օգտվել հաղորդկացման ժամանակակից միջոցների ընձեռած անվճար հնարավորություններից:

Հեղինակ՝ Անի Հակոբյան 

«Չայ Խանա»

Բնօրինակն՝ այստեղ